News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտություններ ընթացքում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանում ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմեբրի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտություններ իրականացնող հայկական արշավախմբի հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը։

Նրա խոսքով՝ այս պեղումները Օձաբերդում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին եւ շարունակվել մեկ ամիս, արձանագրել են հետաքրքիր բացահայտումներ, որոնք նոր ուղղումներ են մտցնում թե հուշարձանի շերտագրության, թե պատմագիտական մինչ այժմ եղած պատկերացումների մեջ: Բադալյանի տեղեկացմամբ, պեղումներն իրականացվում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Գիտության պետական կոմիտեի «Ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» դրամաշնորհի շրջանակներում:

«Այս տարի պեղումները կենտրոնացված են եղել 2 տեղամասում՝ ամրոցի արեւելյան հատվածում (Տեղամաս E 2) եւ միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում, որտեղ ֆիքսվել էր թեքահարթակ (Տեղամաս G): Տեղամաս E2-ում բացվեց 3 մետր հաստությամբ կիսակիկլոպյան շարով պատերով մի կառույց: Պարզ դարձավ , որ այստեղ սկզբնական փուլում հիմնաժայռի քարերի վրա դրել են կիսակիկլոպյան շարի քարերը, այնուհետեւ դրանց կից միջին մեծության քարերով բարձրացրել մակարդակը եւ զուգահեռ շարել մեկ այլ ոչ այդքան հզոր պատ, ինչի արդյունքում ստացվել է հարթակով միջանցք: Սա բավական հետաքրքիր կառույց է, որն, անկասկած ունեցել է կարեւոր նշանակություն: Գտնված խեցեղենը թույլ է տալիս կառույցի շինարարարությունը եւ հետագա կյանքը վերագրել Ք. ա. 8-6-րդ դարերին: Խիստ հետաքրքիր եւ կարեւոր արդյունքներ գրանցվեցին Օձաբերդի միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում: Այստեղ դեռեւս 2017 թվականին ֆիքսվել էր թեքահարթակ, որը շարունակվում է միջնաբերդի պարիսպների երկայնքով: Նման թեքահարթակները հատկապես տիպիկ են խեթական ճարտարապետությանը եւ արվում են պաշտպանողական ու էսթետիկ նպատակներով: Հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի միջնամասում, դեպի հյուսիս, դրվեց մի ստուգողական խուզահորան, ինչի արդյունքում բացվեցին աղյուսներ եւ հենապատ: Ընդհանրապես, այս աղյուսները կարելի է համարել Սեւանա լճի ավազանում հնագիտորեն ֆիքսված առաջին դասական ուրարտական աղյուսները: Պարզ դարձավ, որ միջնաբերդի պատերը դրված են աղյուսների վրա: Սա ֆենոմանալ երեւույթ է, որը անչափ կարեւոր տեղեկություն է տալիս տարածաշրջանում Երկաթի դարաշրջանում ամրոցաշինության եւ շինարարական ավանդույթների վերաբերյալ: Այս տարվա պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ թեքահարթակն արվել է ավելի ուշ փուլում՝ հավանաբար հետուրարտական ժամանակաշրջանում, Ք.ա. 7-րդ դարի վերջից 6-րդ դար ընկած ժամանակահատվածում:Առհասարակ, Օձաբերդում 6 տարիներին իրականացված հնագիտական պեղումները կարեւոր տեղեկություններ են հաղորդում տարածաշրջանում ուշուրարտական եւ հետուրարտական ժամանակաշրջաննների ուսումնասիրության համար: Այստեղ բացվել են 2 մետր բարձրությամբ, կանոնավոր ճարտարապետությամբ պատերով եւ մուտքերով կառույցներ, գտնվել է արտաքին բնակավայրը: Ակնհայտ է, որ Օձաբերդը Սեւանի հարավային ավազանում եղել է կարեւոր կենտրոն ոչ միայն ուշուրարտական, այլ նաեւ հետուրարտական ժամանակաշրջանում»,-նշեց  Բադալյանը:

Նրա խոսքով՝  կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով, արշավախմբի ավելի ընդլայնված կազմով, քանի որ այս հուշարձանի շերտերում դեռ շատ գաղտնիքներ կան թաքնված։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Այստեղով է անցել Մեծ Մետաքսի ճանապարհը. հնագետը՝ Աղձքում (ֆոտո)
Այստեղ գտնվել է հին շատ թանկարժեք չինական հախճապակի, որն իրենց ունենալ կարող էին թույլ տալ միայն թագավորական տները…
Ամենաշատ