News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ եթե եվրոպական երկրները չապահովեն Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով պարտավորությունների կատարումը մինչեւ սեպտեմբերի 5-ը, Թեհրանը կգնա կրճատումների երրորդ փուլին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է մեր երրորդ քայլին, այն կլինի մեր պլանին համապատասխան, մենք բացահայտ ասել ենք այն մասին, որ ԳՀՀԾ 36-րդ կետը  որոշում է Իրանի իրավունքը ԳՀՀԾ մյուս մասնակիցների պարտավորությունների չկատարման դեպքում։ Մենք հավատարիմ ենք մեր պարտավորություններին։ Մենք ընդունել ենք համապատասխան գործողություններ։ Եթե դա անհրաժեշտ լինի, այսինքն, եթե եվրոպացիները չկարողանան մինչեւ այդ ամսաթիվը կատարել իրենց պարտավորությունները, մենք, իհարկե, կձեռնարկենք երրորդ քայլը»,- ասել է Զարիֆը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի եվրոպացիները կատարեն իրենց պարտավորությունները, եւ ՄԱԿ ԱԽ բանաձեւին համապատասխան նրանք պետք է անեն դա»,- ավելացրել է նա։

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին երկուշաբթի ասել է, որ Իրանի իշխանությունները «մինչեւ վերջին օրը» կսպասեն միջուկային գործարքի կողմերից միջոցառումների կատարմանը, եւ արդեն դրա համապատասխան Թեհրանը որոշում կընդունի։ Սպասվում է, որ միջոցառումները կհայտարարվեն սեպտեմբերի 5-ին։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Թեհրանը կարող է հրաժարվել իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլից, ինչի մասին տեղեկացրել էր IRNA գործակալությունը։ Իր հերթին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ասել էր, որ եթե Թեհրանը որոշի անցնել պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, ապա դրանք ավելի կոշտ կլինեն, քան նախորդները։

Օգոստոսի 31-ին Իրանի եւ Ֆրանսիայի նախագահներ Հասան Ռոհանին եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում Իրանի նախագահն ասել է, որ Թեհրանի կողմից սեպտեմբերին նախատեսվող՝ միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը կլինի շրջելի, ինչպես եւ նախորդ փուլերը։

Իրանը հայտարարել է 2015-ին կնքված գործարքով պարտավորությունների կրճատման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները փորձում են պահպանել գործարքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ