News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների եւ հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային եւ Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրվանի  եզրափակումն էր եւ, միեւնույն ժամանակ, որակապես ու բովանդակությամբ նոր փուլի սկիզբը։ Նստաշրջանն  ընդունեց  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝  այդպիսով ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ պետականության ծնունդը։

ԼՂՀ անկախության հռչակագիրը ոչ միայն եկավ հաստատելու, որ  ԼՂՀ հայ բնակչությունը չի հանդուրժում իր մարդկային եւ ազգային արժանապատվության նկատմամբ որեւէ ոտնահարում, այլեւ իր քաղաքական իրավունքների տերն է եւ  ունի կամք ու վճռականություն՝ իրացնելու դրանք։ Առջեւում Հայոց երկրորդ պետականության ձեւավորման դժվար, բայց համոզված եւ աննահանջ քայլերն էին։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն՝ մասնակիցների 99%-ի վճռական համոզումով, հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։  Հանրաքվեին հետեւած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը։

Արցախի Հանրապետությունն այսօր քսանութ տարեկան է․ համառ պետականաշինության,  նվիրումի, զոհաբերությունների, ձեռքբերումների, շարունակվող պայքարի ու կերտումի քսանութ տարիներ։

Անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի արժեքներ են: Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա. սա է մեր սրբազան սահմանները պահող հայ զինվորի համոզումն ու ուխտը, սա ամբողջ հայ ժողովրդի համոզումն է, մեզ՝ համայն հայությանը միացնող անքննելի գաղափարը։

Արցախը շարունակելու է մնալ մեր համահայկական օրակարգերի առաջնահերթությունը, մեր համազգային նվիրումի ճակատը՝ ամրագրելու նրա զարգացումն ու արդար դատը։

Շնորհավոր Արցախի եւ համայն հայության տոնը, հայկական երկրորդ պետականության անկախության տոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ