News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը դեմ չէ Սիրիայի գծով Աստանայի եռյակի եւ փոքր խմբի ու նոր ձեւաչափերի հանդիպմանը, եթե դրանից օգուտ լինի, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք, ինչպես բազմիցս ընդգծել է ՌԴ նախագահ (Վլադիմիր) Պուտինը, դեմ չենք ցանկացած հարցի շուրջ ցանկացած ձեւաչափի, գլխավորը, որպեսզի նման հանդիպումներից օգուտ լինի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Հիշեցնեմ, որ փոքր խմբի էմիսարները, այն է՝ մեր ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերները, Ֆրանսիայի նախագահ (Էմանուել) Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր (Անգելա) Մերկելը անցած տարվա հոկտեմբերին նախաձեռնեցին հանդիպում Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ՝ որպես Աստանայի ձեւաչափը ներկայացնողներ, իսկ Ֆրանսիան եւ Գերմանիան նեկայացնում էին փոքր խումբը»,- նշեց նա։

Լավրովի խոսքով՝ Ստամբուլում հանդիպման ժամանակ ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերները «համառորեն կոչ էին անում Ռուսաստանին եւ Ֆրանսիային արագ օժանդակել (Սիրիայի – խմբ.) սահմանադրական կոմիտեի ձեւավորումն ավարտելուն, որն այն ժամանակ՝ անցած տարվա վերջին, արդեն գրեթե ձեւավորված էր, եւ մնում էր մի քանի անուն, եթե կոնկրետ լինենք, ապա վեց անուն»։

«Եվ երբ Ռուսաստանը եւ Թուրքիան մեր իրանցի գործընկերների աջակցությամբ ապահովեցին կառավարության եւ ընդդիմության՝ վերջնական ցուցակի մասին համաձայնությունը, հենց Սիրիայի գծով փոքր խմբի մեր գործընկերները  դեմարշ նախաձեռնեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի առջեւ... որպեսզի նրան կոչ անեն հավանություն չտալ այդ ցուցակին, քանի որ նրանց թվացել էր, թե մի քանի ազգանուններ այդ ցուցակում արժանի են, որպեսզի նրանց մի կողմ դնեն կամ փոխարինեն ուրիշներով»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Շուտով մեկ տարի կլինի, ինչ սահմանադրական կոմիտեն կարող էր աշխատել»,- ընդգծել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ