News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցանք միասին գնահատելու Արցախի համազգային կարեւոր հարցում մեր անելիքները, աշխատանքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Դիտարկմանը, որ իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան հարցեր, որտեղ Արցախի իշխանությունների հետ տարաձայնություններ կան, որոնց լուծման լավագույն միջոցը առաջիկա ընտրություններն են, Մնացականյանն ասաց. «Մեր ոլորտում մենք շատ ընդարձակ համագործակցում ու համադրում ենք մեր մոտեցումները Արցախի իշխանությունների հետ՝ առաջ տանելու մեր օրակարգը, որը վերաբերում է խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք ունենք նպատակներ, դրան հասնելու ճանապարհներ, տարբեր հարցերի շուրջ տարբեր գաղափարներ, ինչը բնականոն է: Քննարկումների, վեճերի, համադրումների մեջ մենք հստակ պահում ենք գիծը համակարգված առաջ տանելու մեր մոտեցումները, սկզբունքային դիրքորոշումները, որոնք առնչվում են խաղաղ գործընթացին: Մեր անհամաձայնությունները խորքային չեն, թե ինչպիսին են մեր ստրատեգիական մոտեցումները Արցախի հարցում»:

Նա հավելեց, որ կա նորմալ քննարկում, իսկ եթե մարդիկ սկսեն միաձեւ մտածել, դա վտանգավոր կդառնա:

ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է «ոչ այնքան հեռավոր ժամանակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ