News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Մեքսիկայում Կուերնավակ քաղաքի «Էստրելիա դե օրո» ավտոկայանի վրա զինված հարձակման հետեւանքով զոհվել է 6 մարդ, նշված է Մորելոս նահանգի դատախազության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակումը ավտոկայանում եղած կոնկրետ մարդկանց էր նպատակաուղղված: Շտապ օգնության ծառայությունը հաստատել է տեղում 5 տղամարդու մահվան փաստը, եւս մեկ տուժած ստացած վնասվածքների հետեւանքով մահացել է ավելի ուշ»,- նշված է տեղական դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկություններով՝ հարձակման թիրախում զբոսաշրջիկները կամ ավտոկայանի այլ այցելուները չէին: Նահանգի ոստիկանության վարչությունը, քրեական ոստիկանությունը, Ազգային գվարդիան եւ Մեքսիկայի բանակը միջադեպի համատեղ քննություն են անցկացնում:

Մորելոս նահանգում վերջին շաբաթում գրանցվել է կանխամտածված սպանության 17 դեպք: Անվտանգության հարցերով պետական հանձնաժողովը շրջանում բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների աճը կապում է քրեական հեղինակություն Սանտյագո Մասարիին վերջերս կալանավորելուց հետո հանցավոր խմբավորումների միջեւ ազդեցության համար պայքարի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ