News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի կառավարությունը կղեկավարի երկրի գործող ՆԳ նախարար Գեորգի Գախարիան: Գախարիային այսօր վարչապետի պաշտոնում առաջադրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, հայտնում է «Նովոստի-Գուզիան»:

Վրաստանի վարչապետի պաշտոնը մեկ տարուց մի փոքր ավելի զբաղեցրած Մամուկա Բախտաձեն երկուշաբթի հայտարարել էր հրաժարականի մասին: Բախտաձեն որպես հրաժարականի պատճառ նշել էր, որ կատարել է իր առջեւ կուսակցության դրած բոլոր նպատակներն ու խնդիրները: «Վրացական երազանքն» այսօր առավոտյան քաղխորհրդի նիստ էր գումարել, որից հետո հայտարարել էր վարչապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու մասին:

««Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում ես՝ որպես նախագահ, նոր վարչապետի պաշտոնում առաջադրել եմ Գեորգի Գախարիայի թկնածությունը եւ լիակատար աջակցություն եմ ստացել: Հետո հանդիպել ենք մեծամասնության հետ, որի ժամանակ հարցեր չեն տրվել: Լրագրողները եւ հանրությունը Գեորգի Գախարիային լավ են ճանաչում: Կարծում եմ, որ նա իր գործունեությամբ՝ սկսելով բիզնես օմբուդսմենից, այնուհետեւ եղել է էկոնոմիկայի նախարարը, ՆԳ նախարարը, վաստակել է այս պաշտոնին առաջադրվելուն: Կարծում եմ, որ խորհրդարանն անպայման նրան կհաստատի»,- ասել է Իվանիշվիլին:

Սպասվում է, որ Գախարիան արդեն այսօր Վրաստանի խորհրդարանին կներկայացնի կառավարության կազմը եւ ծրագիրը:

Գեորգի Գախարիան պետպաշտոնյայի կարիերան սկսել է որպես բիզնեսի գծով մարդու իրավունքների պաշտպան, իսկ 2016-ին ստացել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պորտֆելը։ Արդեն մեկ տարի անց նրան հանձնարարել են գլխավորել Վրաստանի ՆԳՆ-ն, թեեւ լրատվամիջոցները հարցեր ունեին նրա ռուսաստանյան քաղաքացիության հետ կապված. Գախարիան համալսարանն ավարտել է Մոսկվայում եւ բավական երկար ժամանակ այնտեղ զբաղվել մասնավոր բիզնեսով։

Գախարիայի համբավը չշահեց նաեւ վերջին իրադարձություններից. արդեն երկու ամիս Ռուսթավելու պողոտայում ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ նրա հրաժարականի պահանջով։ Քաղաքացիական ակտիվիստները եւ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները նրա վրա են դնում հունիսի 20-ի բողոքի ակցիան ցրելու պատասխանատվությունը, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց ցուցարարների դեմ։ Այդ ժամանակ ավելի քան 7 հազար մարդ էր հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով Վրաստան ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ժամանման եւ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի լիագումար նիստում նրա ելույթի դեմ։ Երբ ակցիան վերաճել էր ոստիկանության հետ բախումների, հատուկ ջոկատը ցուցարարների դեմ հատուկ մկջոցներ էր կիրառել՝ արցունքաբեր գազ, տարբեր տեսակի ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ։ Տուժել էր մոտ 300 ցուցարար, նրանցից շատերը ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել, իսկ երկու երիտասարդ զրկվել աչքից։ Ավելի ուշ ցույցի 15 մասնակից կալանավորվել էր եւ ենթարկվել քրեական պատասխանատվության «բռնություն» հոդվածով եւ «խորհրդարանը գրոհելու» փորձի համար։

Ինքը՝ Գախարիան, հավաստիացնում է, որ ոստիկանությունը գործել է լեգիտիմ եւ «կանխել է պետական հեղաշրջումը»։ Միեւնույն ժամանակ, նա խոստովանում է ուժի չարաշահման առանձին դեպքերի մասին, որոնք պետք է պարզի քննությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է «ընտանեկան արժեքների երաշխիքներ» մտցնել սահմանադրությունում
«Վրացական երազանքը» մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել...
Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրախորհրդարանի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցի հետ կապված ճնշումների մասին
Ես ասել եմ, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման տակ...
Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա
Նախագահն իր հիմնավորման խոսքում ուսումնասիրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Վրաստանին տրված հանձնարարականները և բացատրում այս համատեքստում վետոյի կիրառումը...
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը ՌԴ-ի հետ սերտ կապերի մեջ, որը հիբրիդային պատերազմ է սկսել երկրի դեմ
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը...
Վրաստանում կփոխվի պաշտպանության նախարարը
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության...
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու
Կառավարող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածությունը առաջադրել է կուսակցության համագումարը...
Ամենաշատ