News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի համալսարանի գիտնականների խումբը սկսել է իրականացնել Մերձավոր Արեւելքում ամենաբարձր աստղադիտարանի կառուցման նախագիծը։ Ինչպես տեղեկացրել է Նոտր Դամ դը Լուեյզի համալսարանի աստղաֆիզիկայի պրոֆեսոր Ռոժե Նաջարը, գիտական կենտրոնի շենքը երկնային մարմինների շարունակական դիտարկումների համար կկառուցվի ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք  աստղադիտարանի կառուցման տեղ ենք ընտրել Զնանիր գագաթը Լիբանանի հյուսիսային Բշերե քաղաքի արվարձանում,- նշել է նա։- Այդպիսի բարձրության վրա մթնոլորտային տուրբուլենտության, խոնավության եւ լուսային աղտոտվածության պատճառով առաջ եկող խափանումները զգալիորեն ավելի փոքր կլինեն, քան հին՝ Հենրի Լիի աստղադիտարանում, որը կառուցվել է 19-րդ դարում, Բեյրութի Ամերիկյան համալսարանի տարածքում»։

Գիտնականի խոսքով՝ Բշերեի աստղագիտական կենտրոնից ավելի բարձր են միայն հինգ աստղադիտարաններ՝ Շվեյցարիայում, Եթովպիայում, Հնդկաստանում, Չիլիում եւ Հավայան կղզիներում։ Նաջարը եւ նրա գործընկերներն արդեն այնտեղ տեղադրել են 60 սանտիմետրանոց հեռադիտակ, որը նվիրել է Ճապոնիան, եւ տիեզերական դիտարկումներ են իրականացնում համալսարանի բարձր կուրսերի ուսանողների հետ։

Լիբանանցիների հակումն աստղագիտության հանդեպ նկատելիորեն խորացել է 2013-ից, երբ կազմակերպվեց արեգակի խավարման առաջին դիտումը։ «Եթե մենք մինչեւ հիմա տարեկան վաճառում էինք 30-40 հեռադիտակ, ապա այժմ դրանց պահանջարկն ավելացել է, եւ մենք վաճառում ենք 600-700 հեռադիտակ»,- նշել է Նաջարը, որը Բեյրութի Sky Optics ընկերության համասեփականատերն է։

Աստղադիտարանի շենքի մոտ  կկառուցվի «Տիեզերական տուն» հյուրանոցային համալիրը, որտեղ կարող են կանգ առնել աստղասերներ ողջ Լիբանանից։ Այժմ նրանցից շատերը մասնակցում են դասընթացների, որոնք կարդում է աստղագիտության պրոֆեսոր Մուհամեդ Աբասը։ Daily Star թերթի տվյալներով՝ զանգվածային ուղեւորություններն այդ տարածքում բավական պոպուլյար են դարձել. միայն օգոստոսի 26-ին նման ուղեւորության մասնակցել է 250 մարդ։

Լիբանանցիների այս հակմանն ուշադրություն են դարձրել Աստղագետների միջազգային միությունում։ Նրանց որոշել են խրախուսել. ընձեռվել է հնարավորություն՝ ընտրելու անանուն էկզոաստղի եւ էկզոմոլորակի լիբանանյան անվանում, որոնք գտնվում են Արեգակնային համակարգից դուրս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ