News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 04
USD
485.83
EUR
570.56
RUB
6.57
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանը ԵՏՄ անդամ է, համաձայնագիր ունի Եվրոպական միության, առեւտրային արտոնություններ ԱՄՆ-ի հետ եւ այլն։ Բայց այլ հարց է, թե ինչպես է Հայաստանն օգտվում այդ առավելություններից։ Այս մասին սեպտեմբերի 3-ին խորհրդարանի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ մասամբ դա պայմանավորված է այն ընկալմամբ, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար մի ինչ-որ այլածին օբյեկտ է, որից հարկավոր է «ինչ-որ բան պոկել»։ «Մենք պետք է գիտակցենք, որ դա միակ կառույցն է, որտեղ մենք լիիրավ տեր ենք, ճիշտ այնպես, ինչպես եւ միության մյուս անդամ պետությունները։ Այսինքն՝ մենք մեկն ենք այն հինգ պետություններից, որոնք կարող են որոշումներ ընդունել։ Առանց մեր մասնակցության այնտեղ ոչ ոք որոշում ընդունել չի կարող»,- ավելացրել է Քոչարյանը։

Նա նշել է, որ հայկական կողմն այնտեղ «զգալի ներկայություն» ունի, ինչի շնորհիվ կարող է առաջ տանել իր շահերը։

Նշենք, որ նիստին մասնակցում են Հայաստանի դեսպանները ԵՏՄ անդամ պետություններում, ինչպես նաեւ Իրանում, Չինաստանում եւ Մոնղոլիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինն օրենք է ստորագրել ԵՏՄ երկրներից ապրանքների պետգնումների պարտադիր նվազագույն բաժնեմասի մասին
Օրենքները կոչված են այսպիսի գնումներն ուղղորդելու դեպի առավելապես հայրենական արտադրանք…
Սերբիայում հայտարարել են, որ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը մեծ հնարավորությունն է տալիս
ՌԴ կառավարությունը հուլիսի 25-ին վավերացրել է ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը...
Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կավելանա 14 տոկոսով
Արտաքին առեւտրի զարգացման հարցերով կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է՝ չնայած միջազգային առեւտրի անկմանը կորոնավիրուսի պատճառով․․․
ԵՏՄ երկրներում սննդամթերքի մեջ հակաբիոտիկների պարունակությունը 2021 թվականից ավելի խստորեն կկարգավորվի
Ենթադրվում է, որ առաջնային արտադրանքը լիարժեք վերահսկելու դեպքում այլեւս հարկ չի լինի վերամշակվածը վերահսկել․․․
ԵՏՄ շուկայում պետք է մնան միայն բարեխիղճ մարմինները՝ համապատասխանության գնահատմամբ
Երբ ստեղծվում էր Եվրասիական տնտեսական միությունը․․․
ԵՏՄ-ն տարեվերջին վերջնականապես կկողմնորոշվի անասնաբուծական արտադրանքում հակաբիոտիկների հարցում
Հուլիսի 17-ին Մինսկում տեղի ունեցած ԵՏՄ Միջկառավարական խորհրդի նիստում քննարկված հարցերից մեկն էր սննդամթերքի անվտանգությունը…