News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների խնդիրը ԵՏՄ-ի խնդիրն է այնքանով, որքանով մեկ պետության ներքին օրենսդրությունը հակասում է ԵՏՄ պայմանագրին: Այս մասին այսօր՝ մսեպտեմբերի 3-ին, ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Այսինքն Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական վիճակի մեջ: Ռուսաստանի կողմից համապատասխան օրենքի ընդունումը, ըստ էության, հակասում է ԵՏՄ պայմանագրին, որովհետեւ այդ ոլորտում պայմանագրով սահմանված չէ, որ ինքը կարող է լրացուցիչ պայմաններ դնել: Ավելին, այդ հարցը բարձրացվել ու քննարկվել է ԵՏՄ-ում: Դրա համար հիմա տանում են ուրիշ ճանապարհով. Ասում են՝ եկեք բոլորով միասին այդ ոլորտի շուրջ համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկարատեւ ճանապարհ է, մինչեւ դրան հասնենք, տարիներ կանցնե, իսկ մեր վարորդներն այսօր այդ խնդիրն ունեն»,-հայտարարեց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, երկրորդ ճանապարհն այն է, որ այն օրենքը, որ ընդունվել է ՌԴ-ի կողմից, խտրական է Հայաստանի նկատմամբ. «Ստացվել է այնպես, որ ԵՏՄ մյուս բոլոր երկրների վրա այդ պահանջը չկա բացի Հայաստանից: Բելառուսը միութենական երկիր է, խնդիր չի ունեցել, Ղազախստանի հետ էլի հարցը մի ձեւ կարգավորել էին, մտցրել էին այդ օրենքի մեջ: Ղրղզստանն էլ, իմանալով այդ օրենքի ստորագրման մասին, վերջին պահին կարողացել է այնպես անել, որ օրենքում Ղազախստանից հետո նշվի նաեւ Ղրղզստանը: Հիմա պահանջվում է ընդամենը այդ օրենքում Ղազախստան, Ղրղզստան  բառերից հետո նշվի Հայաստան բառը։ Դա անում ես՝ բոլոր հարցերը լուծվում են, բայց արդեն երեք տարի է , այս հարցը տարբեր ձեւերով փորձում են տորպեդահարել»,- ասաց  Քոչարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը տարբեր եղանակներով փորձում է չլուծել հարցը:

Նա նաեւ ընդգծեց, որ այս հարցը ԵՏՄ-ի որոշում չէ, եթե ԵՏՄ որոշում լիներ, իրենք թույլ չէին տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ