News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շների ուղեղի կառուցվածքը նրանց ընտանի դառնալու պահից զգալիորեն փոխվել է։ Այս եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները 33 տարբեր ցեղատեսակների առանձնյակների ուսումնասիրությունից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Journal of Neuroscience-ին։

Շունը գայլից վերածվել է ընտանի կենդանու մոտ 15 հազար տարի առաջ, Կենտրոնական Ասիայում։ Այդ ժամանակվանից սելեկցիայի արդյունքում ի հայտ են եկել տարբեր ցեղատեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են չափերով, դիացկունությամբ, հոտառությամբ, խառնվածքով, մտավոր կարողություններով եւ շատ այլ բաներով։ Ամերիկյան մի շարք համալսարանների գիտնականները որոշել են պարզել, թե արդյոք իրարից տարբերվում են տարբեր ցեղատեսակների շների ուղեղները, այսինքն՝ ինչպես է այն փոխվել ընտանի դառնալու պահից։

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ նրանք հետազոտել են 33 տարբեր ցեղատեսակնեի 62 առանձնյակի՝ բիգլեյների, բասեթ-հաունդների, բորդեր կոլիների, բուլդոգների եւ այլն։ ՄՌՏ նկարները ցույց են տվել, որ տարբեր ցեղատեսակների շների ուղեղները խիստ տարբերվում են միմյանցից, ընդ որում՝ դա չի կարելի բացատրել միայն նրանց գանգերի տարբեր չափերով։

Գիտնականներն առանձնացրել են ուղեղի վեց հատված, որոնք տարբերվել են հետազոտվող բոլոր շների մոտ։ Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ այդ հատվածները կապված են շների վարքագծի ինչ-որ կոնկրետ առանձնահատկությամբ։  Օրինակ, դոբերմանների մոտ, որոնք հաճախ աշխատում են ոստիկանությունում, մեծացած են եղել այն հատվածները, որոնք պատասխանատու են հոտառության համար, իսկ մարտական ցեղատեսակների մոտ՝ այն հատվածները, որոնք պատասխանատու են ագրեսիայի կամ վախի համար։

Հետազոտողները հաստատել են այս ենթադրությունը՝ հետազոտված բոլոր ցեղատեսակները բաժանելով վեց խմբի՝ ըստ վարքագծի։ Այդ խմբերի կազմը համընկել է ուղեղի կառուցվածքի բնութագրական տարբերություններին։ Աշխատանքի հեղինակները հատկապես նշում են, որ ուղեղի տարբեր հատվածների ընդհանրությունը կապված չի եղել շների տարբեր ցեղատեսակների գենետիկ հարազատության հետ։ Այսինքն՝ ուղեղի կառուցվածքի տարբերությունները եւ նմանությունները կապված են հենց սելեկցիայի, այլ ոչ թե այլ պատճառների հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ