News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Viking Cruises ընկերությունը սկսել է «Ultimate World Cruise» աշխարհի ամենաերկար ծովային ճամփորդությունը՝ 245 օր, 6 մայրցամաք, ավելի քան 50 երկիր, նպատակը Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանելն է, հաղորդում է CNN-ը:

Օգոստոսի 31-ին 930 հյուրերով լի «Վիքինգ Սան» զբոսանավը շարժվել է Լոնդոնի Գրինվիչ կառանատեղիից: Ճամփորդությունը կներառի գրեթե ողջ երկրագունդը՝ հասնելով 6 մայրցամաքերի եւ կանգ առնելով 51 երկրների 111 նավահանգիստներում:

8 ամիս տեւողությամբ ճամփորդությունը, որը կավարտվի Լոնդոնում, ներառում է կանգառներ Սկանդինավիայում, Կարիբներում եւ ողջ Հարավային Ամերիկայում: Ապա նավը ճանապարհը կշարունակի Խաղաղ օվկիանոսի կղզիներում, այնուհետեւ Ավստրալիայում եւ Ասիայում՝ նախքան Միջերկրական ծով եւ Եվրոպա վերադառնալը:

Ճանապարհին ուղեւորները կգիշերեն 23 քաղաքներում:

Ճամփորդության արժեքը սկսվում է 92 990 դոլարից, որն իր մեջ ներառում է բիզնես դասի ավիատոմսեր, սնունդ եւ անվճար էքսկուրսիաներ յուրաքանչյուր նավահանգիստում:

2017թ. կառուցված «Վիքինգ Սանը» առաջարկում է 10 ճոխ ռեստորաններ: Հավելյալ հարմարություններն են՝ սպա կենտրոն, լողավազան, Explorers' բնապատկերային լաունջ, հատընտիր գրադարաններ եւ թատրոն, որտեղ համաշխարհային մակարդակի ներկայացումներ կցուցադրվեն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ