News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

«WCIT 2019» կազմակերպիչները հրապարակել են ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ամբողջական օրակարգը։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու ՀայաստՀրապարակվել է «WCIT 2019»-ի օրակարգը անում՝ Երևանում։ Եռօրյա համաժողովի օրակարգն արդեն հասանելի է «WCIT 2019»-ի պաշտոնական կայքում։ Այն պարունակում է համաժողովի ձևաչափի, պլենար քննարկումների, միջոցառումների մանրամասն նկարագրությունը։ 

«Համաժողովի օրակարգն էապես ձևավորված է, այնուամենայնիվ, մենք լրացուցիչ հնարավորություններ ենք դիտարկում՝ այն հարստացնելու համապատասխան բովանդակությամբ։ Հետագա թարմացումներին տեղյակ լինելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ստուգել նորությունների, բանախոսների, օրակարգի բաժինները, որոնք անընդհատ թարմացվում են»,- նշել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի Միջազգային կոմիտեի անդամ Արմեն Մորյանը։ 

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։  WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։ 

 «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր Գարո Արմենն ու Ericsson-ի ներկայացուցիչը կմասնակցեն WCIT 2019-ին
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին...
SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները
SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական եւ միջազգային շուկաներին տրամադրում է…
Հայաստանն աշխարհին ցույց տալու շատ բան ունի. երկիրը պատրաստվում է WCIT-2019-ին
Հայաստանում այսօր ակտիվորեն զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը...
WCIT-2019-ին կմասնակցի հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը
WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին կմասնակցեն ոչ միայն IT ոլորտի ներկայացուցիչներ, այլ նաեւ հայտնի գիտնականներ...
Մալքոլմ Ջոնսոնը եւ Օլգա Մակը ելույթ կունենան Երեւանում, WCIT 2019-ում
Էլեկտրակապի միջազգային միության գլխավոր քարտուղարի տեղակալը եւ Quantstamp բլոքչեյն ընկերության փոխնախագահը ելույթ կունենան WCIT 2019-ում...
«GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը «WCIT 2019»-ում կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին՝ պանելային քննարկումների համար
Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, կմասնակցի «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը...