News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 3-ին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Բավարիա երկրամաս:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի կառավարության Տնտեսության, զարգացման և էներգետիկայի հարցերով պետքարտուղար Ռոլանդ Վայգերթը (Roland Weigert): Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Բավարիայի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ զբոսաշրջության, գինեգործության ոլորտում համագործակցության խորացմանը, հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) և այլն:

Նույն օրը դեսպան Սմբատյանին ընդունեց Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռայթերը (Dieter Reiter): Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին երկկողմ մշակութային համագործակցության ոլորտում նախատեսվող ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ