News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սկսել է իր աֆրիկյան հովվապետական ուղեւորությունը, որի ընթացքում կլինի երեք երկրում՝ Մոզամբիկում եւ Մավրիկիայի ու Մադագասկարի կղզեպետություններում։ Հովվապետի այցելությունը կտեւի մեկ շաբաթ, իսկ մինչեւ Մապուտու ճանապարհը կզբաղեցնի ամբողջ չորեքշաբթին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պաշտոնական ծրագիրը կսկսվի հինգշաբթի, ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Ինչպես միշտ, նախատեսված են հանդիպումներ տեղի կաթոլիկ հոգեւորականության, այլ կրոնների ներկայացուցիչների, ինչպես նաեւ միգրանտների եւ փախստականների հետ։ Ինչպես նշել է ինքը՝ Ֆրանցիսկոսը, նրա այցը տեղի կունենա խաղաղության եւ Ավետարանի օրհնության նշանի ներքո։ «Աստված, բոլորի հայր, եղբայրական խաղաղություն տուր Մոզամբիկին եւ ամբողջ Աֆրիկային»,- ասել է հովվապետը։ Նա նաեւ հիշատակել է շրջակա միջավայրի պահպանության (դիմելով Մադագասկարի բնակչությանը) եւ մշակութային բազմազանության պահպանման (Մավրիկիայի բնակիչների ուղերձում) թեմաները։

Սուրբ աթոռի մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հովվապետը այս շրջան այցելում է իր նախորդի՝ Հովհաննես Պողոս 2-րդի այցելությունից 30 տարի հետո։ «Այդ երկրները շատ տարբեր են եւ խիստ փոխվել են այդ ժամանակվանից։ Այն ժամանակ սառը պատերազմի ժամանակաշրջանն էր, իսկ այդ երկրները հիմնականում ագրարային էին։ Այժմ ուրբանիզացիան նոր հնարավորություններ է տալիս, բայց միաժամանակ հանգեցնում է նոր աղքատների առաջացմանը»,- նշել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մաթեո Բրունին։ Նա նաեւ նշել է, որ կաթոլիկ եկեղեցին նպաստել է խաղաղության հասնելուն Մոզամբիկում եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ամբողջ տարածաշրջանում։ Ֆրանցիսկոսը Վատիկան կվերադառնա սեպտեմբերի 10-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ