News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Huawei-ին չի հաջողվել գաղտնի պահել նոր ֆլագմանական Huawei Mate 30 Pro սմարթֆոնի դիզայնը: Այն պաշտոնապես կներկայացվի Մյունխենում սեպտեմբերի 19-ին: Համացանցում սմարթֆոնի եռաչափ մոդելի մանրամասն նկարագրությամբ տեսանյութ է հայտնվել, հաղորդում է Vesti-ն:

Արտահոսքի հեղինակը հայտնի @OnLeaks-ն է, որը PriceBaba հնդկական կայքի հետ համատեղ ներկայացրել է տեսանյութը: Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը կդառնա «ջրվեժային» էկրանը. այդպես են անվանում էկրանները, որոնք դուրս են գալիս կողային սահմաններից:

iPhone-ի ոճով վերին լայն հատվածից Huawei-ի ինժեներներին չի հաջողվել ազատվել, բայց հաջողվել է թողարկել սմարթֆոնների պատմության մեջ առաջին առանց ձայնի կարգավորման մեխանիկական կոճակի սմարթֆոնը: Տեսանյութի մեջ երեւում է, որ Mate 30 Pro-ն միայն մեկ մեխանիկական կոճակ ունի: Ձայնը կկարգավորվի սենսորի միջոցով, ամենայն հավանականությամբ, կորպուսի վրա էկրանի որոշակի հատվածին դիպչելով:

Սմարթֆոնը բավականին մեծ է՝ 8,7 մմ, 158,1-ը 73,6-ի վրա: Ընդ որում, հետին պանելի կլոր ֆոտոմոդուլի շրջանում հաստությունը հասնում է 9,7 մմ-ի: Եթե հավատանք խոսակցություններին, դա թույլ կտա այդ շրջանում տեղակայել միանգամից 2 40-մեգապիքսելանոց հաղորդիչ, 8-մեգապիքսելանոց սենսոր՝ 5-ակի տելեօբյեկտիվով եւ խորության ToF-հաղորդիչով: Սելֆիի տեսախցիկը միանգամից 3-ն է, սակայն դրանց ֆունկցիաների մասին դեռեւս հայտնի չէ:

Mate 30 Pro-ն կօգտագործի նոր Huawei HiSilicon պրոցեսորը, որի մասին կհայտարարվի IFA-Kirin 990 ցուցադրության ժամանակ: Օպերատիվ եւ ներդրված հիշողության ծավալների մասին դեռեւս հայտնի չէ, սակայն մարտկոցի ծավալի մասին հայտնի է՝ 4500 մԱ-ժ: Այն 25-վատտ հզորությամբ լիցքավորման սարք կունենա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ