News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության անդամները պետք է շարունակեն աշխատել միջպետական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր օրակարգում են շարունակում մնալ մի ամբողջ շարք ինտեգրացիոն նախագծեր: Նկատի ունեմ նորմատիվային բազայի կատարելագործման եւ խոչընդոտների վերացման ուղղությամբ»,- հայտնել է ՌԴ վարչապետը՝ հստակեցնելով, որ այս հարցերը բարձրացնում են ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, քանի որ նախկինի պես մեծ թվով խոչընդոտներ են մնում: «Մենք, այնուամենայնիվ, հետեւողականորեն, կոլեգիայի ակտիվ մասնակցությամբ աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ»,- ասել է Մեդվեդեւը:

ՌԴ վարչապետը նշել է ԵՏՄ կառավարությունների ղեկավարների պարբերական հանդիպումների արդյունավետությունը: «Ես այդ ձեւաչափն անչափ արդյունավետ եմ համարում, քանի որ մենք քննարկում ենք ամենատարբեր, մեր երկրների համար անչափ կարեւոր հարցեր»,- ասել է նա:

Մեդվեդեւը հիշեցրել է, որ միջկառավարական հանդիպումներն անցկացվում են տարեկան 4 անգամ: Սարգսյանն ի պատասխան նշել է, որ այդպիսի պարբերական նիստերը լուրջ խթան են հաղորդել հասունացած խնդիրների լուծմանը եւ օգնում են տեսնել հեռանկարային ուղղությունները: «Այն, որ վարչապետները տարեկան 4 անգամ հնարավորություն ունեն քննարկելու մեր ինտեգրացիայի բոլոր հարցերը, անկասկած, կոլեգիային օգնում է մեր օրակարգի առաջմղման հարցում»,- ասել է Սարգսյանը: Նրա խոսքով՝ տարեկան 4 անգամ հանդիպելու որոշումն օգնել է իրականացնել հիմնարար նորմերը, որոնք ամրագրված են ԵՏՄ պայմանագրում:

Մեդվեդեւը նկատել է, որ ԵՏՀ նախագահի պաշտոնում Սարգսյանի շնորհիվ վերջին տարիներին հաջողվել է հաստատել հանգիստ, արգասաբեր աշխատանք: Նրա խոսքով՝ «առօրյա թեմաները չեն հասնում կառավարությունների ղեկավարների խորհրդի» քննարկմանը, քննարկվում են կարեւորագույն հարցերը:

«Դուք ձեզ մոտ նաեւ ինչ-որ կոնֆլիկտներ մարում եք, լուծում եք ծագած վեճերը: Ամենագլխավորը՝ առաջ եք մղում մեր երկրների, մեր հնգյակի համար անչափ հրատապ օրակարգը»,- ասել է Մեդվեդեւը:

Նա նշել է, որ նկատի ունի, մասնավորապես, թվային տնտեսության թեման: «Մեր բոլոր երկրները ինտենսիվության տարբեր աստիճանով, բայց, այնուամենայնիվ, միեւնույն է՝ անցնում են թվային տնտեսությանը, թվայնացումն օգտագործում պետական կառավարման, սոցիալական ծառայությունների մատուցման մեջ: Մենք պետք է այս ամենը համաձայնեցված անենք»,- շեշտել է ՌԴ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ