News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օրվանից ութ շաբաթ առաջ, որը նշանակված է հոկտեմբերի 31-ին, ԵՄ անդամ 27 երկրներին կոչ է արել պատրաստվել «կոշտ» Brexit-ի (առանց համաձայնության) հնարավոր սցենարին։ Այս մասին ասվում է ԵՀ հայտարարությունում, որը տարածվել է չորեքշաբթի Բրյուսելում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության 2019 թվականի հոկտեմբերի 31-ին դուրս գալուց ութ շաբաթ առաջ Եվրահանձնաժողովն այսօր Brexit-ի վերաբերյալ իր վեցերորդ հաշվետվությունում կրկնում է իր կոչը ԵՄ 27 երկրների բոլոր շահագրգիռ կողմերին՝ պատրաստվել «առանց գործարքի» սցենարին»,- նշվում է դրանում։

ԵՀ-ը ընդգծում է, որ «կոշտ» Brexit-ը դիտարկվում է որպես հավանական սցենար Մեծ Բրիտանիայի կողմից անորոշության համատեքստում։ «Միացյալ Թագավորությունում պահպանվող անորոշության համատեքստում՝ դուրս գալու համաձայնության վերաբերյալ, որը համաձայնեցված է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ 2018 թվականի նոյեմբերին, ինչպես նաեւ երկրում ընդհանոր ներքաղաքական իրավիճակի պատճառով, «առանց գործաքրի» սցենարը մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 1-ը կմնա հնարավոր, թեեւ ոչ ցանկալի ելք»,- բացատրում է ԵՀ-ը։

Ինչպես ասվում է փաստաթղթում, հնարավոր «կոշտ» Brexit-ը կունենա լուրջ բացասական հետեւանքներ երկու կողմերի տնտեսությունների համար։ «Ակնհայտ է, որ դա կհանգեցնի զգալի խախտումների քաղաքացիների եւ ձեռնարկությունների համար եւ կունենա լուրջ բացասական տնտեսական հետեւանքներ, որոնք համամասնաբար շատ ավելին կլինեն Միացյալ Թագավորությունում, քան ԵՄ 27 անդամ պետություններում»,- ընդգծում է ԵՀ-ը։

Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ գրավոր ծանուցում տալուց երկու տարի հետո։ Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժեցին Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ձեռք էր բերվել Բրյուսելի եւ Թերեզա Մեյի՝ վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի նախորդի կառավարության միջեւ։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնեց Brexit-ը տեղափոխել ապրիլի կամ մայիսի սկիզբ, հետո՝ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված էր հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը փակուղուց դուրս բերել։ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից նրա հեռանալուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Բորիս Ջոնսոնը, որը խոստացավ, որ թույլ չի տա Brexit-ի նոր հետաձգում, եւ որ երկիրը ԵՄ-ից առանց Բրյուսելի հետ գործարքի դուրս կգա, եթե նա չհամաձայնի Լոնդոնի պահանջին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ