News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել մաքսատանը տարբեր տեսակի ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի չեղարկումը: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Ընդ որում, նրա խոսքով, դրանից դեռեւս դժվար է հրաժարվել:

Առաջարկի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է:

«Բիզնեսը պետք է ԱԱՀ վճարի միայն այն բանից հետո, երբ վաճառի ապրանքը: Իսկ եթե առայժմ վաճառք չունի, ո՞վ պետք է հարկ վճարի»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ համաշխարհային պրակտիկայում ԱԱՀ-ն վճարվում է ոչ թե ապրանքի վաճառքից առաջ, այլ հետո, սակայն Հայաստանում այլ կերպ է: Երբ գործարարը երկրի ներսում վաճառում է ապրանքը, ԱԱՀ-ն իրեն է վերցնում:

«Այլ կերպ ասած՝ պետությունը գործարարից հարկը նախօրոք է վերցրել եւ հետին ամսաթվով վերադարձրել: Այդ հարկային ծառայությունը թեթեւացրել է կյանքը. գործարարից հարկը միանգամից են վերցրել, եւ հետո չեն փնտրել նրան ու նրա ապրանքը»,- հստակեցրեց պատգամավորը:

Սակայն մյուս կողմից, ինչպես նշեց Մելքումյանը, դրանից տուժում է բարեխիղճ բիզնեսը, քանի որ ներմուծման եւ ապրանքի վաճառքի միջեւ ժամանակ է անցնում: Նա նշեց, որ այդ ընթացքում բիզնեսը սպասում է՝ մինչ կվաճառի ապրանքն ու կկարողանա ԱԱՀ-ն հետ ստանալ:

Իր հերթին, ֆիննախի ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե սահմանին ամբողջությամբ հրաժարվենք ԱԱՀ-ից, ապա ստիպված կլինենք փոխել Հարկային օրենսգրքի միանգամից մի քանի հոդված՝ ԱԱՀ դուրս գրելու ժամկետների եւ կարգի, բիզնեսի համար հարկային ռեժիմների մասին:

«Այդ ամենը հավելյալ քննարկումներ է պահանջում»,- նկատեց փոխնախարարը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Ամենաշատ