News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 04
USD
485.83
EUR
570.56
RUB
6.57
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այս հարցերն անհրաժեշտ է լուծել գոյություն ունեցող՝ դրա համար սահմանված ձեւաչափերում, դրանք կան։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների եւ ռազմագերիների հետ կապված հարցին, միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ չի համարում լրացուցիչ քաղաքական մեկնաբանություններ տալ այդ հարցերի վերաբերյալ։

«Չեմ կարծում, թե այժմ անհրաժեշտություն կա իմ կողմից լրացուցիչ քաղաքական մեկնաբանություններ տալու, քանի որ մենք իսկապես ունենք գործող մեխանիզմներ։ Եվ համանախագահները կարող են անհրաժեշտության դեպքում գործի դնել լրացուցիչ մեխանիզմները կողմերին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։

Միեւնույն ժամանակ, Զախարովան ավելացրել է, որ եթե համապատասխան կողմերն ունեն լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն, օրինակ՝ այդ նույն Ռուսաստանի կողմից այդ հարցով, ապա դա կարող է քննարկվել երկկողմ ձեւաչափով, դիվանագիտական խողովակներով։

Նշենք, որ օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 12-ին, ժամը մոտ 12.00-ին, ՊԲ զորամասերից մեկի պաշտպանական տեղամասերից մեկում, որը տեղակայված է զորքերի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարեւելյան ուղղությունում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000 թվականին ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի ուշ, հղում կատարելով ԱՀ ռազմական գերատեսչությանը, տեղեկացրել են, որ զինծառայողն իրենց մոտ է։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համոզված է, որ զինծառայողը ադրբեջանական կողմում է հայտնվել, քանի որ մոլորվել է տեղանքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընդդիմադիր գործիչը խիստ քննադատություն է հնչեցրել ՀՀ իշխանությունների՝ Ղարաբաղի մասով քաղաքականության կապակցությամբ
ՀՀԿ ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ խաղաղության մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ պարտադրել․․․
Չի լինելու երբեւէ զիջում, չի լինելու չբալանսավորված լուծում. Մենք ասում ենք՝ ստատուս եւ անվտանգություն. ԱԳ նախարար
Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, եւ այս շրջանում մեզ համար ձեւավորվել է երեք աշխատանքային ուղղություն...
Մինչ այժմ Բաքվի կողմից չենք լսել որեւէ ազդակ, որ պատրաստ են աշխատել դեպի փոխզիջում. Դա չի աշխատելու. ԱԳ նախարար
Եթե ենթադրվում է, որ մենք կարող ենք սպառնալիքը, ուժի կիրառումը դիտարկել որպես գործոն խաղաղ գործընթացում, դա չի լինելու...
Բաքվի հռետորաբանությունն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի. Մնացականյան
Ռուսաստանը չափազանց համակարգված ձեւով աշխատել է Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ...
Դա մեր համաչափ արձագանքն էր Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողություններին. ԱԳ նախարար
ԵՍԶՈՒ-ի եւ Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք…
Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Զոհրաբ Մնացականյան
Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն...