News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՍԴ որոշման համաձայն, եթե քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական է, դա նշանակում է, որ խախտվել Քոչարյանի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը։ Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 4–ին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ–ի որոշումը։

«Տվյալ դեպքում՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է եւ սահմանափակված է ներկայումս: Դրանով իսկ այն հակասում է ՀՀ Սահմանադրության անձնական ազատության իրավունքին»,–ասաց նա։

Անդրադառնալով ՍԴ որոշման երկրորդ կետին, ըստ որի՝ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը. այս հոդվածը կարգավորում է խափանման միջոց կիրառելու հիմքերը։ Վարդեւանյանի մեկնաբանությամբ՝ 135-րդ եւ 35-րդ հոդվածներն իրար լրացնող են, եւ առանձին չեն կարող կիրառվել․

«35-րդ հոդվածը վերաբերվում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, որոնք պարտադիր կերպով հաշվի են առնվում, երբ անձին կալանավորելու որոշում է կայացվում: Եթե 35-րդ հոդվածում չկա որեւէ նորմ, իսկ դա արձանագրվեց բարձր դատարանի կողմից, այն չի կարող կիրառվել: Այսինքն կալանավորումը, որը կիրառվել է մի քանի անգամ երկրորդ նախագահի նկատմամբ, խախտել է վերջինիս անձնական ազատության իրավունքը։ Սա նշանակում է, որ Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ»,-ընդգծեց Վարդեւանյանը։

Հարցին, արդյոք չի՞ ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում ի սկզբանե չպետք է իրականացվեր, Վարդեւանյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը հնարավոր կլինի տալ բացառապես որոշմանը ծանոթանալուց հետո: 135-րդ հոդվածով երբ կիրառվում է կալանքը, եթե կա առերեւույթ անձեռնմխելիության խնդիր, այդ պահին ոչ միայն քրեական հետապնդումն է բացառվում է, կարճվում գործը, այլեւ կալանքը չի կարող կիրառվել»։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

Փոխարենը ՍԴ–ն սահմանադրական ճանաչեց 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝  խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցին վերաբերող հոդվածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ