News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում սեպտեմբերի 4-ին բացվել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ։

Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին Beeline-ում, նոր գրասենյակը գտնվում է Վ.Ավանեսովի փողոցի 8.1-2 հասցեում («Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց) եւ աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9.00-18.00-ը, առանց ընդմիջման։ Այստեղ հաճախորդները կարող են ստանալ օժանդակություն բոլոր հարցերում՝ կապված ամրագրված, բջջային եւ Beeline ինտերնետ կապի հետ, ինչպես նաեւ գնել սմարթֆոններ եւ այլ սարքավորումներ։

«Beeline-ը ավանդաբար առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում հաճախորդների սպասարկման սեփական գրասենյակների քանակով։ Մենք ձեռք բերվածով չենք սահմանափակվում, բացում ենք նոր գրասենյակներ մայրաքաղաքում եւ մարզերում՝ ձգտելով ավելի մոտ լինել յուրաքանչյուր հաճախորդի։ Համոզված եմ, որ Էրեբունու բնակիչներին դուր կգա նոր լուսավոր եւ հարմարավետ գրասենյակը, որտեղ կարելի է դիմել բոլոր հարցերով՝ կապված մեր ծառայությունների հետ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շնորհիվ մեր բաժանորդների հետ հակադարձ կապի մենք որոշում կայացրինք բացել եւս մեկ գրասենյակ Էրեբունում։ Շրջանը մեծ է, եւ երկու գրասենյակները մեր ծառայություններն ու սպասարկումն այդ համայնքում ավելի հարմար ու արագ կդարձնեն»,- ասել է Հայաստանում Beeline-ի վաճառքի եւ սպասարկումների ծառայությունների ղեկավար Կարեն Մկրտումյանը։

Նշենք, որ Հայաստանում գործում է Beeline-ի վաճառքի եւ սպասարկումների 78 գրասենյակ, որոնցից 28-ը՝ Երեւանում։ Լրացուցիչ տեղեկություն գրասենյակների հասցեների մասին կարելի է ստանալ www.beeline.am հասցեով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ում մեկնարկում է նորագույն iPhone 11, iPhone 11 Pro եւ iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը
Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն կունենան առցանց ընտրել եւ նախապես վճարել նախընտրելի մոդելի ամբողջական արժեքը՝ հնարավորություն…
Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 5-րդ շրջափուլի հայտերը
Մեր նախորդ երկու շրջափուլերի փորձը ցույց տվեց, որ մեր մասնակից ստարտափներից շատերն իրական ներդրումներ են ստանում բիզնես հրեշտակներից…
Beeline-ը ազատեց ինտերնետը. Այժմ սահմաններ ընդհանրապես չկան
Հայաստանում երկար ընդմիջումից հետո առաջին անգամ բաժանորդներին հասանելի է դարձել շարժական ինտերնետ առանց արագության կամ ծավալի...
Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 4-րդ շրջափուլը
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը. «Ուրախ եմ ողջունել ձեզ մեր եզրափակիչ...
Ալավերդու հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումները ժամանակավոր անջատվելու են
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը...
Beeline-ն երկարաձգում է «Մարզային 3500» եւ «Մարզային 5500» փաթեթների միացման ակցիան
Առաջարկը գործում է մինչեւ 2019 թ. հոկտեմբերի 31-ը…