News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՍԴ որոշումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կազատվի քրեական հետապնդումից թե ոչ, հնարավոր կլինի ասել բացառապես ՍԴ որոշմանը ծանոթանալուց հետո:  Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 4–ին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«ՍԴ որոշումը պարտադիր է եւ՛ դատական մարմինների, եւ գործադիր իշխանության, եւ՛ բոլորի համար: ՍԴ որոշումը չկատարելը առհասարակ քրեորեն հետապնդելի արարք է: Խափանման միջոցը վերանայելու հնարավորությունը երկու տեսանկյունից կարող է լինել: Դա կարող է լինել եւ՛ քրեակատարողական ծառայության կողմից, քանի որ այդ ծառայության համար էլ է պարտադիր ՍԴ որոշումը: Երկրորդ տարբերակը արդեն վարույթ իրականացնող մարմինն է, այս դեպքում՝ դա առաջին ատյանի դատարանն է՝ նախագահող Դանիբեկյանի կողմից»,–ասաց նա։

Հարցին, այսինքն դատարանը պետք է խափանման միջոցի հարցը անհապաղ քննի և ազատ արձակի  Քոչարյանին, Վարդևանյանը պատասխանեց.

«Ցավոք, մենք չունենք պրակտիկա, որ նման դեպքերում դատարաններն անհապաղ պետք է նիստ գումարեն, բայց այս դեպքում՝ պետք է օբյեկտիվորեն հաշվի առնենք, որ պետք է լինի դատարանի որոշման ամբողջ տեքստը հրապարակված, որի պարագայում նոր ես կներկայացնեմ բոլոր գործողությունները»։

Արամ Վարդևանյանը միաժամանակ ընդգծեց, որ Առաջին ատյանի դատարանը չի կարող չփոխել Քոչարյանի կալանավորման մասին որոշումը:

Անդրադառնալով ՍԴ երկու դատավորների կողմից այս գործով ներկայացրած հատուկ կարծիքներին, սահմանադրագետն ասաց.

«Հատուկ կարծիքը ենթադրում է իրավունքի զարգացման համար որոշակի նշանակություն ունեցող, գիտական առումով լուրջ նշանակություն ունեցող փաստաթուղթ, բայց գործի իրացման, կիրառման համար որեւէ նշանակություն չունի»։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

Փոխարենը ՍԴ–ն սահմանադրական ճանաչեց 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝  խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցին վերաբերող հոդվածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ