News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկություններով խորհրդարան է վերադարձրել մանկապիղծների քիմիական ամորձատման եւ հրապարակային ռեեստրի մասին № 6449 օրինագիծը, փոխանցում է «112.ua»-ն: 

Օրինագիծը նախատեսում է քիմիական ամորձատման կիրառում մինչեւ 14 տարեկան անձի բռնաբարության դեպքում:

Ձեւակերպումը տառացիորեն հետեւյալն է. «Սեքսուալ բնույթի գործողությունների կատարումը՝ կապված հեշտոցի, անալ կամ օրալ թափանցմամբ այլ անձի մարմին սեռական օրգանների կամ ցանկացած այլ առարկայի օգտագործմամբ անձի նկատմամբ, որը չի հասել 14 տարեկանի՝ անկախ նրա կամավոր համաձայնությունից»:

Սահմանվել է, որ հարկադիր ամորձատումը կատարվում է հակաանդրոգեն դեղամիջոցների ներարկմամբ, որոնք կազմված են լիբիդոն եւ սեքսուալ ակտիվությունը նվազեցնող քիմիական նյութերից: Հարկադիր քիմիական ամորձատումը չի կիրառվում մինչեւ 18 տարեկանը եւ 65-ից մեծ տարիքում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:

Փաստաթղթով նաեւ խստացվում է խմբով կամ անչափահաս անձի՝ 12-ից մինեչեւ 15 տարեկան, բռնաբարության համար ազատազրկման պատիժը:

Մինչեւ 16 տարեկան մարդու այլասերումը կպատժվի միայն մինչեւ 5 տարվա ազատազրկմամբ (հանվել է ազատության հնարավոր սահմանափակման նորմը):

Օրինագծով կառավարությանը հանձնարարվում է 2 ամսվա ընթացքում ապահովել անձանց հրապարակային ռեեստրի ստեղծումը, որոնք դատապարտվել են անչափահասի բռնաբարության համար, անբնական ճանապարհով սեռական կրքի բավարարման համար՝ կատարված անչափահաի նկատմամբ, սեռական հարաբերության համար անձի հետ, որը սեռական հասունացման չի հասել, անչափահասների այլասերման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ