News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք համացանցում տեղադրել են տվյալների բազա, որը տեղեկություններ է պարունակում Facebook-ի օգտատերերի հարյուր միլիոնավոր հեռախոսահամարների մասին, հայտնում է TechCrunch-ը:

Նշվում է, որ հեռախոսներն ունեցել են ազատ հասանելիություն, տեղեկությունը գաղտնագրով պաշտպանված չէր: Հիմա բազան արդեն ջնջվել է: Այն ներառում էր «419 մլն գրառումից ավելի», որոնք վերաբերել են տարբեր երկրների օգտատերերին: Դրանց թվում 133 մլն գրառումներ կապ ունեին ԱՄՆ-ում բնակվող անձանց ակաունտներին, 50 մլն-ը՝ վիետնամցիներին, իսկ 18 մլն-ը՝ Միացյալ Թագավորության բնակիչներին:

TechCrunch-ի տեղեկություններով՝ յուրաքանչյուր գրառումը պարունակել է ակաունտի նույնականացման համարը եւ դրա հետ կապված հեռախոսահամարը: Որոշ դեպքերում նշվել է օգտատիրոջ բնակության երկիրը, նրա անունը եւ սեռը: Հրապարակման մեջ չի հստակեցվում, թե քանի տոկոս գրառումներ կարող էին պարունակել կրկնվող տեղեկություն կամ սխալ տվյալներ: TechCrunch-ի աշխատակիցների կարծիքով՝ բազայում բերված տեղեկությունները կարող էին թեթեւացնել սպամի ուղարկումը հեռախոսների եւ գրառումների տերերին:

Հրապարակումից հետեւում է, որ տվյալների բազայի ազատ հասանելիության մասին առաջինը TechCrunch-ին իրազեկել է Սանյեմ Ջեն անունով մասնագետը: Առայժմ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ով է Facebook-ի ակաունտների տվյալները հավաքել: Սերվերի տերերին TechCrunch-ի ուղերձից հետո, այն ազատ հասանելիությունից հանվել է:

Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ նշված տեղեկությունները հավաքվել են, ամենայն հավանականությամբ, գործառույթի միջոցով, որը թույլ է տվել Facebook-ում այլ մարդկանց որոնել ըստ նրանց հեռախոսահամարի: Այն չի գործում 2018 թվականի ապրիլից: Սոցցանցի ներկայացուցիչները նաեւ նշել են, որ տեղեկություն չեն ստացել այն մասին, որ անհայտ անձինք բազայում եղած տեղեկությունների միջոցով կարող էին չթույլատրված հասանելիություն ստանալ որեւէ հաշվի:

Facebook-ի ամենամսյա լսարանն անցնում է 2,41 մլրդ մարդուց: Այս թիվը հուլիսին հրապարակել է Facebook ընկերությունը, որին է պատկանում այդ սոցցանցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ