News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 04
USD
485.83
EUR
570.56
RUB
6.57
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Porsche ընկերությունը չորեքշաբթի օրը ներկայացրել է իր առաջին էլեկտրամոբիլը՝ Taycan սպորտային սեդանը: Այս մասին ասվում է Volkswagen կոնցեռնին պատկանող լյուքսային բրենդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դա Porsche-ի առաջին ավտոմեքենան է, որն աշխատում է միայն էլեկտրական շարժակով: Էկոլոգիական ավտոմեքենայի շնորհանդեսը կկայանա միաժամանակ 3 խոշորագույն ավտոշուկաներում՝ ԱՄՆ-ում՝ Նիագարայի ջրվեժի մոտակայքում, Չինաստանում՝ հողմային էլեկտրակայանի մոտակայքում, եւ Գերմանիայում՝ արեւային էլեկտրակայանի մոտակայքում:

«Դա իրական Porsche է: Սակայն այն տարբերվում է նրանից, ինչը մենք ստեղծել ենք նախորդ 70 տարիներին: Porsche-ն իրեն նախապատրաստում է կայուն ապագայի համար»,- հայտարարել է համանուն ընկերության գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեն:

Bloomberg գործակալությունը նշում է, որ սկզբնապես ընկերությունը ներկայացրել է Taycan - Turbo S մոդելի ավելի թանկ տարբերակները, որոնց գինը կազմում է 185 հազար դոլար, եւ Turbo-ն՝ 150,9 հազար դոլար: Այդ մոդելի բազային տարբերակի արժեքը, գործակալության տվյալներով, պետք է կազմի առնվազն 100 հազար դոլար: Այն կհայտնվի շուկայում ավելի ուշ: Հաջորդ տարվա վերջին ծրագրվում է նաեւ թողարկել Grand Turismo դասի տարբերակները:      

Սովորական էլեկտրամոբիլներից Porsche-ն կտարբերվի մի շարք «լյուքսային» տեխնոլոգիական առանձնահատկություններով, օրինակ՝ մարտկոցների գերարագ լիցքավորում:

Porsche էլեկտրամոբիլի թողարկումը Volkswagen կոնցեռնի ռազմավարության մի մասն է: Գերմանական ավտոհսկան մտադիր է այդ նպատակով 30 մլրդ եվրո (33 մլրդ դոլար) ներդնել:

Volkswagen-ը, որն արտադրված ավտոմեքենաների թվով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը, մտադիր է նաեւ առաջ անցնել էլեկտրամոբիլների շուկայում առաջատար, ամերիկյան Tesla-ից: Volkswagen-ի ղեկավարության ծրագրով՝ 2025թ. կոնցեռնի վաճառքների կեսը կլինեն էլեկտրամոբիլներով կամ հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաները:

Այս ամիս Volkswagen-ը մտադիր է Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացնել համանուն ապրանքանիշի նոր էլեկտրամոբիլ՝ Volkswagen ID.3, որը կթիրախավորի զանգվածային շուկան: Ենթադրվում է, որ այդ ավտոմեքենայի արտադրությունը կսկսվի տարեվերջին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Chevrolet Suburban ամերիկյան ամենագնացը համալրել են հզոր դիզելային շարժչով
Դեռ ավելին, Suburban-ը ստացել է 2500HD-ի պիկապի ուժեղացված շրջանակ, հզոր կցորդ․․․
Ford ընկերությունում բացահայտել են նոր Ford Maverick կոմպակտ պիկապի մանրամասները
Ford Maverick-ի դեբյուտը կլինի հաջորդ տարի․․․
Ֆրանսիայում Ապպի համայնքը դարձել է աշխարհում առաջինը, որը սկսել է էլեկտրամոբիլներ կիրառել
BMW-ն 2021-ին նախատեսում է սկսել նոր էլեկտրական քրոսովերի սերիական արտադրությունը
Այսպիսի կոնցեպտների հավաքումն իրականացվում է խիստ գաղտնիության պայմաններում․․․
ՌԴ քաղաքացի. ՌԴ մոտ 300 000 քաղաքացի բախվել է հայկական ավտոմեքենաների ձեւակերպման խնդրի հետ
Ըստ էության, ՌԴ մոտ 300 000 քաղաքացի կարող է առանց տրանսպորտային միջոցի մնալ...
Nissan Motor Co-ն նախազգուշացրել է այս տարի ռեկորդային օպերացիոն կորուստների մասին
«Շուկայի հեռանկարը մնում է անորոշ, եւ մենք կարող ենք պահանջարկի հետագա վատթարացում տեսնել՝ կապված համավարակի հավանական երկրորդ ալիքի հետ․․․