News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց հավանություն տալ ԵՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ Սերբիայի հետ ԵՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրեր, ապա «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սերբիայի Հանրապետության միջեւ՝ մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու մասին» Համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի եւ Ղրղզստանի Հանրապետության համար նոր առեւտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ եւ նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել:

Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը:

Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որը ուղղված է առեւտրային գործընթացների իրականացման  կայունության, կանխատեսելիության եւ թափանցիկության ապահովմանը:

Համաձայնագրի հիմնական  խնդիրներն են՝

պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ի օգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության  ավելի բարձր աստիճանի;

ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առեւտրի համաձայնագրերի համար;

Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության համար ստեղծել հավասար արտահանման հնարավորություններ մյուս անդամ պետությունների հետ համատեղ:

ԵՏՄ շուկա մուտքի բարելավման նպատակով սերբական կողմին որոշակի զիջումներ տրամադրելու հաշվին ստեղծվել են արտահանման լրացուցիչ հնարավորություններ ԵՏՄ բոլոր անդամ պետությունների համար:

Սակագնային պարտավորությունների մասով Սերբիայի Հանրապետությունը ԵՏՄ անդամ պետություններին տրամադրում է շուկայի համակցված մուտքի ռեժիմ, հանումներիցանկեր, որոնք անհատական են ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության համար՝ գործող երկկողմհամաձայնագրերի համեմատ մուտքի պայմանների չվատթարացումը ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության արտադրողները ստացել են սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ,ինչպես եւ մյուս ԵՏՄ անդամ պետությունները:

Եվրասիական տնտեսական միության կողմից Սերբիային տրամադրվում է շուկայի մուտքի միասնական ռեժիմ:

Ինչ վերաբերում է համաձայնեցված զիջումներին, ապակաթնամթերքի մասովԵՏՄ անդամ պետությունները Սերբիային տրամադրում են պինդ եւ կիսապինդ պանրի որոշ տեսակների առանց մաքսատուրքի կիրառմամբ 400 տոննայի չափով քվոտա, իսկ այծի եւ ոչխարի կաթից պատրաստված պանրի համար անմաքս մուտքի ապահովում:

Սերբիան ԵՏՄ անդամ պետություններին տրամադրում է անմաքս եւ առանց քվոտա որոշ տեսակի պինդ եւ կիսապինդ պանիրների համար մատակարարումներ:

Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության համար անմաքս սակագնային քվոտա հալած պանիրների նկատմամբ տարեկան 100 տոննա ծավալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ