News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տուրիզմի աճը յոթ ամսում, անցյալ տարվա համեմատ, կազմել է 12,1 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ այցելությունների ընդհանուր աճը կազմել է 12,3 տոկոս։

Նրա խոսքով՝ առաջին յոթ ամիսներին այցելությունների թիվը կազմել է 1 մլն 676 հազար մարդ, իսկ զբոսաշրջիկների թիվն այդ ընթացքում կազմել է 770 հազար մարդ։ «Այցելությունների թիվը մեկ տարում կազմել է 3,7 մլն, իսկ զբոսաշրջիկնեի թիվը՝  ավելի քան 1,6 մլն մարդ։ Զբոսաշրջիկների հիմնական շուկաները Հայաստանի համար ավանդաբար մնում են այն երկրները, որտեղ կան մեծ հայկական համայնքներ։ Զբոսաշրջիկների ամենամեծ շուկան Գերմանիան է։ Շատ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան նաեւ Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իրանից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ չունի վիճակագրություն այն մասին, թե ինչ նպատակով է երկիր այցելում այս կամ այն զբոսաշրջիկը։

Նշենք, որ արդեն երկար տարիներ իշխանությունները զբոսաշրջիկ են ներկայացնում նաեւ Հայաստանի քաղաքացիներին, ովքեր ապրում են երկրի սահմաններից դուրս եւ ամռանը գալիս են հանրապետություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ