News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրա¬դարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման  նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարությանը  հատկացնել 720 մլն:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս որոշումը պայմանավորված է սույն թվականի հունիսի 4-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով և դրանից բխող օգոստոսի 8-ին ընդունված «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 990- որոշման 3-րդ կետով:

Նախարարը հիշեցրեց, որ այդ իրադարձությունների ժամանակ մահացած անձանց իրավահաջորդներին կհատկացվի 30 մլն դրամ, ծանր մարմնական վնասվածք ստացածներին՝ 15 մլն դրամ, միջին ծանրության վնասվածք ստացածներին՝ 5 մլն դրամ:

Նշենք, որ հաշվարկվել է, որ աջակցություն կտրվի 10 զոհերի հարազատներին, 10 ծանր վնասվածք ստացած տուժածներին եւ 54 միջին ծանրության վնասվածք ստացածներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ արձանագրեց, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն. «իմ դիրքորոշումն այն  է, որ մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնենք ՄԻԵԴ-ի կողմից կայացրած որոշումների հիման վրա: Այս հարցում շատ կարեւոր է, որ որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ: Բայց քանի որ մենք չգիտենք, թե ՄԻԵԴ-ը երբ կկայացնի որոշումներ այս հարցերով, չստացվի այնպես, որ մեր կառավարությունը որեւէ միջոց չի ձեռնարկում մարտի 1-ի զոհերին եւ տուժածներին աջակցություն ցույց տալու համար, մենք այս որոշումը կայացնում ենք ԱԺ ընդունած օրենքի հիման վրա, վերջարդյունքում հասցված վնասի փոխհատուցման թեման կփակենք ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա: Ես նկատի ունեմ չափը: Սա ըստ էության, միջանկյալ որոշում է»:

Ռուստամ Բադասյանն էլ նկատեց, որ ՄԻԵԴ-ը որոշում կայացնելիս կարող է հաշվի առնել նաեւ ՀՀ կառավարության կայացրած այս որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ