News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 7-8-ը մեր երկրում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս շաբաթ եւ կիրակի, ժամը 19:00-ին տեղի կունենան Պեկինի օպերայի համերգները: Համերգային ծրագրում ընդգրկված են «Երկնային լեդին ծաղիկներ է սփռում», «Ճամփաբաժնին», «Աշնանային գետ», «Կայսեր հրաժեշտը սիրեցյալ կնոջը» ստեղծագործությունները:

Պաշտոնական բացման խոսքով հանդես կգա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը:

«Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում նախատեսված է Չինաստանի պատվիրակության այցը Հայաստանի Ազգային պատկերասրահ եւ Հայաստանի պատմության թանգարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ