News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետք նշեմ, որ ո՛չ ՀԱՊԿ Կանոնադրության մեջ, ո՛չ նախկինում ստորագրված  համաձայնագրերում, ցավոք, դրույթ, որն արգելում է երրորդ երկրներին զենքի վաճառքը, որը համակամարտության մեջ է Կազմակերպության այլ անդամ երկրների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք քննադատեցին Ադրբեջանին տարբեր տեսակի ժամանակակից սպառազինություն վաճառող ՀԱՊԿ անդամ որոշ երկրների դիրքորոշումը:

Նրա խոսքով՝ բոլորը հրաշալի հասկանում են, որ սա գործընկերային մոտեցում չէ, բայց միջազգային իրավունքի տեսակետից նշված գործողությունները միանգամայն օրինական են եւ թույլատրելի:

Հարցին՝ Հայաստանն արդյոք կարո՞ղ է ՀԱՊԿ շրջանակում ազդել Կազմակերպության անդամների որոշումների վրա այն դեպքում, եթե նրանք չեն ելնում Երեւանի շահերից եւ սպառնալիք են ներկայացնում, ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ ամենապարզ միջոցը քո դիրքորոշումը եւ մտահոգությունն արտահայտելն է: «Ամենապարզ մեթոդը պարզապես «ոչ» ասելն է: Սա միանգամայն բավական է»,- շեշտեց Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ