News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսից թեկնածուի հարցում խնդիրներ չի տեսնում։ Այս մասին խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ Երկրորդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 5-ին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Փոխնախարարի հավաստիացմամբ՝ հայկական կողմը խնդիրներ չունի ոչ Բելառուսի, ոչ նրա ներկայացուցչի հետ։ «Հարցն այլ էր։ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակ մեկ այլ երկրի ներկայացուցիչ  չի կարող նշանակվել այդ պաշտոնում։ Մենք հասել ենք դրան»,- ասել է Քոչարյանը։

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը նիստերից մեկում ընդունել էր որոշում՝ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնենք նաեւ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է 2018-ից, այն բանից հետո, երբ Հայաստանը ժամկետից շուտ հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։ Նա եւ այլ հայ քաղաքական գործիչներ գործող իշխանության կողմից մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ