News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 6-ին Իրանը կսկսի իրանական միջուկային համաձայնագրի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրանի ձեռնարկած միջոցները կիրականացվեն ԱԷՄԳ-ի նորմերի եւ կանոնների շրջանակում: «Եվրոպան կստանա եւս մեկ 60-օրյա մորատորիում, եւ երբ նրանք (Եվրոպան) իրենց պարտավորությունները կատարեն, Իրանը կհետեւի համաձայնագրով իր պարտավորություններին»,- նշել է Ռոհանին:

«Մենք կատարեցինք մեր պարտավորությունների կրճատման առաջին քայլը եւ մնացյալ կողմերին տրամադրեցինք երկամսյա ժամկետ: Այնուհետեւ մենք սկսեցինք երկրորդ փուլը՝ նրանց տրամադրելով եւս մեկ երկամսյա ժամկետ: Չորսամսյա ժամանակահատվածում մենք բանակցություններ ենք վարել մյուս կողմերի հետ, այդ թվում՝ Եվրամիության եւ համաձայնագիրը ստորագրած եվրոպացիների հետ»,- հիշեցրել է Ռոհանին՝ հավելելով, թե քանի որ Իրանը չի հասել ցանկալի արդյունքի, պարտավորությունների կրճատման երրորդ քայլը կկատարվի ուրբաթ:

«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը երրորդ փուլում պարտավոր կլինի անմիջապես հետազոտություններ եւ մշակումներ սկսել ու դադարեցնել միջուկային համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները»,- ասել է նա:

Սպասվում է, որ Կազմակերպությունը սրընթաց կընդլայնի իր «հետազոտությունները եւ տարբեր նոր ցենտրիֆուգերի մշակումները, այն ամենի, ինչը երկրին անհրաժեշտ կլինի ուրանի հարստացման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ