News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թումանյան 32 հասցեում 6-րդ հարկից ընկած 2.5 տ երեխային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխած Շտապօգնություն 01 բրիգադի բժիշկ Արտուշ Կարապետյանը։

«Այսօր ժամը 10։33-10։50-ի  սահմաններում ցուցաբերել եմ բժշկական օգնություն եւ տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Թումանյան 32-ի բակում 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխային։ Շտապoգնությունը ժամանել է 4 րոպե հետո, կատարել է մի 4-5 րոպե գործ, այդ ընթացքում ոչ մեկ այնտեղ չի եղել։ Տեղափոխել ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։  «911» ծառայությունից ոչ ոք այդտեղ չի եղել, իրենք պատճառաբանում են, ասում են՝ մոտիկ հասցեում կանչ ունեինք»,–նշեց նա։

Բժշկի խոսքով՝ «911»-ից խոստացել են շտկել հաղորդագրությունը։ 

Ավելի վաղ ԱԻՆ–ից հայտնել էին. «Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման եւ օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»:

Տպել
Ամենաշատ