News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ընդունված որոշումը «այնքան էլ կոկիկ չէր», եւ արտասահմանյան վարորդական իրավունքներով Ռուսաստանում աշխատելու պայմանը պետք է լիներ ԵԱՏՄ անդամակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով արտասահմանյան վարորդական իրավունքներով ՌԴ տարածքում աշխատելն արգելող օրենքը, բացառությամբ այն երկրների, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզու է։

Հայաստանը ԵԱՏՄ-ում միակ երկիրն է, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի։

«Մենք բոլորս, ինձ թվում է, պետք է կարեւորը ելնենք ԵԱՏՄ-ին անդամակցության փաստից, եւ բաժանենք այն երկրների, որոնք անդամակցում կամ չեն անդամակցում, եւ ոչ թե կապենք դա ռուսերենի կարգավիճակի առկայության հետ։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է․․․ Դա կոպիտ որոշում է, որ պետք է ընդունվի Ռուսաստանի կողմից»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ասել է Զատուլինը։

Պատգամավորը նշել է, որ ինքը չի մասնակցել օրենքի ընդունմանը, իսկ մարդիկ, ովքեր այն ընդունել են փորձել են բացատրել, թե ինչու պետք է արտոնություններ տրամադրվեն բելոռուս վարորդներին, իսկ հետո, երբ ղրղզ վարորդները ցանկացել են նույնը, սկսել են փնտրել, թե ինչ տարբերակով նրանց ընդառաջ գնան։ Այդ ժամանակ հիշել են Ղրղզստանում ռուսերենի պաշտոնական կարգավիճակի մասին։

Մեկնաբանելով հայկական իշխանությունների որոշումը՝ Զատուլինը նշել է, որ եթե այն «ռեակցիայի» բնույթ է կրում, ապա դա ճիշտ չէ, ավելորդ անգամ խորացնում է իրավիճակը եւ շահավետ չէ Հայաստանի համար։

Նախօրեին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ հանրապետությունում կարող է արգելվել արտասահմանյան վարորդական իրավունքների օգտագործմամբ բիզնեսի վարումը եւ տրանսպորտային միջոցներով ծառայությունների մատուցումը։ Նա նշել էր, որ այդ դրույթը չի տարածվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա, եթե «ցուցաբերվի փոխադարձ բարեկամական մոտեցում»։

«Իրականում բեռներ են տեղափոխվում Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Ռուսաստան, կամ պետք է նախատեսել վարորդական իրավունքների ստացման որեւէ պարզեցված կարգ նրանց համար, ով իրականացնում է այդ փոխադրումները՝ թե՛ ռուս վարորդների, թե՛ հայ վարորդների համար, կամ պետք է, այնուամենայնիվ, չեղարկել այդ պայմանը եւ անցնել մեկ ուրիշի»,- ասել է Զատուլինը

Նա հավելել է, որ բոլոր հարցերը բարի կամքի առկայության դեպքում կարելի է քննարկել եւ ուղղել, եւ պետք չէ ուռճացնել այդ որոշումների նշանակությունը այս կամ այն կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուկաշենկոն Նազարբաեւին Մինսկ է հրավիրել՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը ԵԱՏՄ-ի եւ Իսրայելի միջեւ կարող է ստորագրվել 2020 թվականին
«Կարծում եմ, որ առկա են բոլոր հնարավորությունները բանակցությունները 2020-ին ավարտելու, այն ստորագրելու եւ ապա իրականացնելու համար․․․
Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել ԵՏՄ շրջանակում թանկարժեք մետաղների գործարքների մասին համաձայնագրին
Նախատեսվում է, որ Պետդուման համաձայնագրի վավերացման հարցը կքննի հուլիսի 7-ի նիստում…
Հունիսի 29-ից Ռուսաստանը կհրաժարվի ԵՏՄ-ից փայտի արտահանման ժամանակավոր մաքսային հայտարարագրերից
Որոշման իրականացումը թույլ չի տալիս թաքցնել երկրից փայտանյութի իրական արտահանման ծավալները…
ԵԱՏՄ-ում ուժի մեջ են մտել ԳՄՕ մթերքների մակնշման նոր պահանջները
Գազափոխադրման ծախսերի տարբերությունը դժվարեցնում է ԵՏՄ-ում միասնական սակագնի սահմանումը. «Գազպրոմ Արմենիա»
Անհրաժեշտ է ձեւավորել ոչ թե գազի միասնական սակագին, այլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գնագոյացման միասնական բանաձեւ…
Ամենաշատ