News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թաիլանդի կրթության նախարարությունն արգելել է աշակերտուհիներին կարճ կիսաշրջազգեստ եւ մարմինը գրկող բլուզներ հագնել՝ նրանց սեռական ոտնձգություններից պաշտպանելու համար։

Ինչպես գրում է Thai Examiner.com-ը, համաձայն երեխաների պաշտպանության մասին օրենքում արված լրացման՝ այդ միջոցները պետք է օգնեն դիմակայելու «սեռական վարքի եւ հագուստների» տարածված միտմանը», հատկապես աշակերտուհիների շրջանում։

Թեեւ լրացումներում նշված է, որ «անպարկեշտ» հագուստներն արգելված են, բայց չի նշվում, թե ինչ նկատի ունեն «անպարկեշտ» հագուստ ասելով։

Այդ օրենքներին համապատասխան՝ աշակերտի ծնողները կամ խնամակալները, որը չի ենթարկվում կանոններին, կարող են տուգանվել 30 հազար բատ գումարով (1360 դոլար) եւ անգամ կարող են երեք ամսվա բանտարկության դատապարտվել։

Չնայած Թաիլանդի կրթության նախարարությունը նախաձեռնել է այս գործողությունները բարի մտադրություններով՝ սահմանափակելու համար սեռական ոտնձգությունների դեպքերը, նաեւ նշվել է այն փաստը, որ աղջիկներին պետք է մեղադրել այն բանում, որ նրանք «սեքսուալ» հագուստներ են կրում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ