News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Բարբարայի լողափից հավաքված նստվածքաշերտի հիման վրա անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պլաստիկի շերտերը զգալիորեն մեծացել են 1945թ.-ից: Դա կարող է ազդանշել մոլորակի վրա նոր երկրաբանական դարաշրջանի սկիզբը, հաղորդում է Americaru-ն:

Science Advances ամսագրում հրապարակված հետազոտությունը նվիրված է 1834թ.-ից ի վեր շերտավորումներին: Պլաստիկը չի ներթափանցել շրջակա միջավայր մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, սակայն 1945թ.-ից դրա արտադրությունն աճել է այնքան, որ սկսվել է Երկրի աղտոտումը:

Հետազոտության հեղինակ Ջենիֆեր Բրենդոնի նշած «պլաստիկե հետքն» այնքան կտրուկ է, որ հեղինակներն այն տեղումնային նստվածքներում երկրաբանական ցուցանիշ են համարում: Այժմ գիտնականները մտածում են՝ ինչպես անվանել նոր դարաշրջանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ