News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է շուտով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում։

«Հանդիպում նախատեսվում է։ Այն նախատեսված է շուտով։ Բայց պայմանավորվածություն կա դրա մասին տեղեկացնել միաժամանակ, եւ ես չեմ ցանկանում խախտել ԱԳ նախարարների ու համանախագահների պայմանավորվածությունը»,- նշել է նախարարը։

Պատասխանելով բանակցային սեղանին փաստաթղթի բացակայության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ բանակցությունների նպատակն այժմ կարգավորման հնարավոր ուղու  բազմաթիվ պարամետրերի քննարկումն է։ Նրա խոսքով՝ քանի որ գործընթացը գոյություն ունի երկար ժամանակ, ձեւավորվել են բազմաթիվ պարամետրեր, որոնք միասին կարող են դառնալ լուծման ուղի։ Մեր նպատակն է դրանց համադրումն ու համաչափության հասնելը։ Ոչ մի կողմ չի կարող ղեկավարվել առավելապաշտական մոտեցմամբ, ընդգծել է նախարարը։ Մյուս կողմից, նշել է նա, մեծ պոտենցիալ է ներդրվում համադրման եզրերի գնահատման եւ դրանք գտնելու գործում։ ԱԳ նախարարը միաժամանակ նշել է, որ գոյություն ունեցող ձեւաչափը ավելի լավն է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ