News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է Ամուլսարի հարցը, լսվել են կարծիքները, ներկայացվել է առկա իրավիճակը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՔՊ գրասենյակում կայացած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:

«Սրություն չկար, շատ ավելի համերաշխ է անցել, լսել ենք կարծիքները: Եզրահանգում չկա: Եթե եզրահանգում լինի, հանրությունը դրա մասին կիմանա: բացության մասը միշտ ապահովել ենք»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ միայն այդ հարցն են քննարկել, այլ հարցերի անդրադարձ չի եղել:

«Տարակարծություն չկա, հիմնականում խոսքը գնում է, թե սա ինչի է այսպես, բա սրա մասին ինչ եք կարծում, այս պարագայում ինչ ենք անելու: Սենց բովանդակային քննարկման ձեւաչափով է եղել: Հարցը կառավարության տիրույթում է, նա պետք է որոշում կայացնի, իսկ խմբակցությունը քաղաքական հենարանն է, որը եղել է ու մնալու է»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որ դեմ են Ամուլսարի շահագործմանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հանրության մեջ էլ կան բազմաթիվ մարդիկ որ դեմ են, եւ կան բազմաթիվ մարդիկ, որ կողմ են: Այս քննարկումները հենց նրա համար են, որ մենք մարդկանց, մեր գործընկերներին լսենք եւ ճիշտ որոշում կայացնենք Հայաստանի համար: Նախորդ անգամ ասում էիք, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն արվել է Ամուլսարի թեման փակելու համար: Ես ասացի, որ մեզ մոտ նման գործելաոճ չկա: Հիմա էլ սա աշխատանքային քննարկում է, որ պարզաբանենք, թե որ որոշումն է ամենաճիշտը»:

Նա տեղեկացրեց, որ սկզբում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետո եղել է հարցերի գրանցում, պատգամավորները հարցեր են ուղղել: Հարցերին պատասխանել է թե վարչապետը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Չի բացառվում, որ հանքն ընդհանրապես չշահագործվի, եւ չի բացառվում, որ հանքը սկսի շահագործվել»,-ասաց նա՝ հավելելով, որ սա կարող է ձգվել այնքան, մինչեւ վստահ լինեն, որ ճիշտ որոշում են կայացնում:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Ամուլսարի վերաբերյալ եղել են բաներ, որ չի զեկուցվել վարչապետին, Ալեն Սիմոնյանն ասաց. «եթե պարզ դառնար, որ եղել են բաներ, որոնք չեն զեկուցվել, այդ սկայպ-կոնֆերանսը չէր լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ