News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնությամբ երեկ կուսակցության ղեկավար անդամներ Ժիրայր Սէֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու հայաստանյան քաղաքական իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Գարեգին Չուգասզյանը նշում է, որ տեղի ունեցած հանդիպումն արտառոց չէր, ավելին՝ հանդիպումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու։ Նիկոլ Փաշինյանին նրանք ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք քաղաքական ուժն ունի. ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարց, բնապահպանական խնդիրներ, դատաիրավական ռեֆորմներ եւ այլն:

Սակայն ամենակարեւորն, ըստ Գ. Չուգասզյանի, հակահեղափոխական ռեւանշի վտանգն է, որի մասին խոսել են. «Մենք տեսնում ենք, որ ռեւանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ առանձին վտակներ են, փորձում են կոնսոլիդացվել արդեն նոր դրոշի տակ՝ իրենց առաջ դնելով նոր գաղափարախոսական խնդիր: Սա մտահոգում է մեզ: Նրանք կարող են հեղափոխական արդյունքների արագությունից չբավարարված միամիտ մարդկանց դժգոհությունն օգտագործել եւ տանել դեպի հակահեղափոխական ռեւանշի», - նշում է Գարեգին Չուգասզյանը:

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ