News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոնց ժամանակ հնարավոր է հյուսիսարեւելյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Արցախում՝ մառախուղ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» տեղեկացրել են NEWS.am-ին, Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոնց ժամանակ քամին կարող է ուժգնանալ մինչեւ 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +17+19, վաղը ցերեկը՝ +27+29։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+27,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,  

Լոռիում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +15+19,  

Տավուշում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +20+25,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,

Արարատում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+29,  

Արմավիրում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+29,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +24+27,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +16+20,

Արցախում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +17+21 (հովիտներում գիշերը՝ +16+19,  ցերեկը՝ +24+28)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ