ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՔՊ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել դրսում հավաքված լրագրողների հարցերին:
«Ուշանում եմ»,- ժպիտով ասաց նա, նստեց մեքենան ու հեռացավ:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել է բացառապես Ամուլսարի հարցը, սակայն վերջնական եզրահանգում այս հարցի վերաբերյալ դեռ չկա:











