News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը մշակել է օրինագիծ արդեն 2020 թվականից պլաստիկե փաթեթներն արգելելու մասին, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով Bild-ին եւ dpa գործակալությանը։ Նպատակն է առեւտրի ոլորտից հանել պլաստիկե փաթեթները, այդ թվում կենսաքայքայվողները։

Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության եւ միջուկային անվտանգության նախարար Սվենյա Շուլցեի խոսքով, որի բառերը մեջբերում է dpa-ն, այդ փաթեթները այնպես չեն քայքայվում, ինչպես իսկական կենսամնացորդները։

Կանոնների խախտման համար խանութները ստիպված կլինեն վճարել մինչեւ 100 հազար եվրո տուգանք։ Bild-ի տեղեկացմամբ՝ բացառություն կարվի ամուր բազմակի օգտագործման պայուսակների եւ բանջարեղենի ու մրգերի նուրբ պոկվող փաթեթիկների համար, քանի որ դրանց արգելքը, օրինագծի հեղինակների կարծիքով, կարող է հանգեցնել մեծ վատնողության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ