«Եթե» կոնտեքստը, բնականաբար, ինձ որեւէ ձեւ չի հրապուրում՝ մեկնաբանելու, թե եթե այնպես, ուրեմն ինչպես: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Երեւանում ԵՏՄ երկրների ղեկավարների կայանալիք գագաթնաժողովին՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կարձագանքի հայկական կողմը, եթե Երեւան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն հայտնի հանդիպել անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանին:
«Մենք պատրաստվում ենք գագաթնաժողովին եւ վստահ եմ, որ անցկացնելու ենք շատ արդյունավետ գագաթանժաժողով: վստահ եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները այս գագաղթնաժողովից միայն շահելու են, խորանալու են, ամրապնդվելու են:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական հարաբերություններում մենք ունենք շատ հստակ ձեւավորված օրակարգ եւ երկու կողմերի հստակ ցանկությունը՝ խորացնելու եւ ամրապնդելու մեր հարաբերությունները»,-ասաց նա:











