News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալու առնչությամբ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը եւ ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար եւ մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արման Բաբաջանյանը հայտարարել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ