News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով կառավարության վերջերս կայացված որոշումը, կարծում եմ արդարությունը հաստատելու ժամանակն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Ուստի հարկ եմ համարում տեղեկացնել. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ հանդես եմ գալու առաջարկությամբ.

⁃ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցության կառավարության սահմանած չափորոշիչներով` միանվագ 30 մլն դրամ փոխհատուցում տրվի բոլոր զոհվածների ընտանիքներին եւ 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այն ոչ միայն բարոյական, այլեւ`պետական արժեւորման տեսանկյունից խիստ կարեւոր է:

⁃ Առաջարկելու եմ 10 մլն դրամը տրամադրի հիմնադրամը համաձայն որդեգրած քաղաքակության, տարբերությունը ՀՀ պետ բյուջեից։ Նույն տրամաբանությամբ նաեւ հաշմանդամ դարձած զինծառայողներին։ Հիշեցման կարգով ասեմ, որ դեռեւս 09.08.2018թ. հիմնադրամի նիստի ժամանակ, երբ որոշվեց փոխհատուցում տալ նախորդ տարիները զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, առաջարկել էի, որ ոչ միայն ամսեկան, այլեւ միանվագ փոխհատուցում եւս լինի, ինչը մերժվել էր` բավարար գումար չլինելու պատճառաբանությամբ:

Հ.Գ. Ասվում է, որ ՀՀ պետբյուջեի եկամտային մասը այլեւս կգերակատարվի` 25 % չափով, որտեղից էլ կարելի է տրամադրել այդ փոխհատուցումը:

Հ.Գ. Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է . . .»,–նշել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ