News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները պետք է հստակեցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իրենց դիրքորոշումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա գնահատմամբ՝ ԼՂ հարցը երբեք չի հանդարտվի, քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս քվոյի պահպանումը:

«Երբ կասկած է առաջանում, թե ուժային կենտրոնները համակերպվել են ստատուս քվոյի հետ, Ադրբեջանը ինչ-որ քայլեր է ձեռնարկում, օրինակ՝ սահմանին լարվածություն է ստեղծում»,- հստակեցրեց Հակոբյանը:

Նա նշեց, որ Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո Բաքուն հարց բարձրացրեց այն մասին, թե որն է Երեւանի դիրքորոշումը:

«Օրինակ, երբ Փաշինյանն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ»: Կամ էլ այն հարցը, թե, այնուամենայնիվ, Երեւանը պատրա՞ստ է կարգավիճակի հարցով բանակցություններ վարել: Հետագա հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչներն անպայման կբարձրացնեն այդ հարցը: Հստակեցման անհրաժեշտություն ենք զգում նույնիսկ մենք՝ ինչպես Երեւանում, այնպես էլ Ստեփանակերտում: Ղարաբաղում եւս ցանկանում են հասկանալ՝ դա հայտարարություն էր ներքին լսարանի համար թե ոչ, ինչ-որ բան փոխվել է, թե ամեն ինչ նույնն է մնացել»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:  

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանին, եւ այդ արտահայտությունը նշանակում էր, որ Երեւանը լուրջ ազդեցություն կունենա Ղարաբաղում առաջիկա ընտրությունների վրա:

Ընդ որում, Հակոբյանի խոսքով, եթե այդ հայտարարությունն ուղղված լիներ արտաքին ուժերին, ապա Փաշինյանն այդ հայտարարությունից հետո պետք է հայտարարեր, որ պատրաստ է բանակցություններ վարել Ստեփանակերտի անունից եւ պատրաստ է գնալ միավորման ճանապարհով:

«Ի դեպ, 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ն եւ ԼՂԻՄ-ի ազգային խորհուրդը Հայաստանի կազմին Լեռնային Ղարաբաղի միավորման մասին համատեղ որոշում կայացրեցին: Եվ դե յուրե այդ որոշումը չի չեղարկվել»,- նկատեց փորձագետը՝ հավելելով, որ եթե ՀՀ իշխանությունները որոշեն գնալ այդ ճանապարհով, ապա նրանք պահուստում միշտ ունեն այդ որոշումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրապարակված տեսանյութերում Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել. Տիգրան Աբրահամյան
Անձամբ իմ համար զարմանալի էր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին կադրերի բացակայությունը, որի մասին զորավարժություններից առաջ շատ էր խոսվում...
Չեմ պնդել, որ իրականում 400 հա տարածքը բանակը ետ վերցնի՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան
Այո, անկասկած սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ...
Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը. Քուվեյթում ՀՀ դեսպան
Ադրբեջանը շարունակում է Սիրիայից ահաբեկիչների հավաքագրել և ուղարկել Կովկաս՝ խաղաղ հայ բնակչության դեմ...
Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»
Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր նալիքի...
Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է. Տիգրան Աբրահամյան
Հակառակորդի օդուժի՝սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու...
Ընդդիմադիր գործիչը խիստ քննադատություն է հնչեցրել ՀՀ իշխանությունների՝ Ղարաբաղի մասով քաղաքականության կապակցությամբ
ՀՀԿ ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ խաղաղության մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ պարտադրել․․․
Ամենաշատ