News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ՏԿԵՆ տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանն  այսօր մասնակցել է  Հայաստանում թափոնների կայուն կառավարման   թեմայով  Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված մասնագիտական     քննարկմանը, որն անցկացվել է  ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի աջակցությամբ եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Թափոնների քանակի եւ բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում:

Ծրագրի ընթացքում հայ եւ շվեդ փորձագետներն ուսումնասիրել են  հանրապետությունում գոյացող կոշտ կենցաղային թափոնների, շինարարական, թափոնների, արդյունաբերական, էլեկտրական եւ էլեկտրոնային, գյուղատնտեսական, բժշկական, ավտոմոբիլային թափոնների քանակը եւ բաղադրությունը։

Ուսումնասիրությունների արդյունքները հնարավորություն կտան  գնահատել հանրապետությունում աղբի վերամշակման ինդուստրիայի ներդրման ներուժը  եւ հանրապետության ողջ տարածքի համար մշակել աղբահանության սխեմաներ։

Քննարկմանը  փորձագետները ներկայացրել են զեկույցներ  թափոնների կայուն կառավարման միջազգային լավագույն փորձի, «Թափոնների քանակի եւ բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի նախնական արդյունքների,  Հայաստանում թափոնների կայուն կառավարման եւ շրջանաձեւ տնտեսության զարգացման վերաբերյալ, պատասխանել են շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների, մասնագետների հարցերին:Ներկայացվել են նաեւ ՏԿԵՆ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված հանրապետությունում պիրոլիզի մեխանիզմով թափոնների վերամշակման կիրառելիության ուսումնասիրության արդյունքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ