News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2019 թվականի սեպտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 416 եւ համայնքի ավագանու 1401 թեկնածուներ, 7-ական ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ 7 ավագանու անդամ եւ 7 համայնքի ղեկավարի թեկնածուներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը։

«Բոլոր 228 համայնքներում ձեւավորվել են 277 ընտրական տեղամասեր։ Աննախադեպ դիտորդական կազմակերպություններ են գրանցվել՝  4 հայաստանյան կազմակերպություններ՝ 144 դիտորդով, 6 տեղական կազմակերպություն՝ 168 դիտորդով, տեղական 12 լրատվամիջոց՝ 38 լրագրողի ընդգրկմամբ, 4 հայաստանյան՝ 12 լրագրոով, ընդամենը 50 լրագրող»,–նշեց նա։

Եղիշե Արզումանյանի խոսքով՝ նախորդ ՏԻՄ ընտրությունների դեպքում գրեթե չեն եղել հայաստանյան դիտորդական կազմակերպություններ, մի 2 տեղական դիտորդական կազմակերպություն. «Աննախադեպ թվով դիտորդներ են գալու Արցախ, 400-ից ավելի»։

«Ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ինչպես ՀՀ–ում, նույն պրոցեսը կատարվում է Արցախում, կազմակերպությունները ցանկանում են, որ լինի արդար, թեկուզ ես համոզված եմ, կարող եմ փաստել, որ Արցախում չի եղել մի ընտրություն, որ լինի գրավոր դիմում բողոք որեւէ կեղծիքի մասին»,–ասաց նա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից դիտորդություն անելու եւ ՀՀ կառավարության կողմից այս կազմակերպություններին ֆինանսավորման հարցում, Եղիշե Արզումանյանի խոսքով, Արցախի ԿԸՀ–ում  որեւիցե լարվածություն չկա. «Սա գործընթաց է, որը տանում է զարգացման,  ընտրական գործընթացներն էլ ավելի բարձր մակարդակով անցկացնելու համար»։

Նրա փոխանցմամբ՝ քվեաթերթիկները արդեն տպված են, 103.014 ընտրողի հաշվով, արդեն տրամադրվել են տարածքային ընտրական հանձնաժողովներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը
Ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը…
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1685 ընտրող…
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,5 տրլն դոլարի ֆինանսավորման, այդ թվում Ուկրաինային օգնության հարցում
ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում․․․
Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն. ԱԺ պատգամավորներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունները Արցախում
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում…
Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ...
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին...
Ամենաշատ