News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հանձնաժողովի համանախագահ ԲՀ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ԱԶգային ժողովի լրատվական ծառայությունից,  պատվիրակությանն ուղեկցել են միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Եղիազարյանը, ԲՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը, Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Բելառուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:

Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նշել է, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Բելառուսն իրենց պատմության ընթացքում ծանր ժամանակներ են ապրել: «Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ծանր է եղել, ինչպիսի բարբարոսություն: Պատմությունից պետք է դասեր քաղել, որպեսզի այն չկրկնվի եւ պետք է ստեղծել խաղաղ ու համերաշխ ապրելու պայմաններ»,- ասել է Բոլեսլավ Պիրշտուկը:

Նույն օրը երկու երկրների խորհրդարանականներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հյուրերը ծանոթացել են կենտրոնի պատմությանը, շրջել սրահներով, դիտել «Թումոյի» վերաբերյալ տեսաֆիլմ:

Այնուհետեւ Վահե Էնֆիաջյանն ու Բոլեսլավ Պիրշտուկը ստորագրել են համատեղ կատարված աշխատանքների վերաբերյալ արձանագրություններ եւ հետագա միջխորհրդարանական ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հուշագիր: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է բելառուսական կողմի հետ գործակցությունը եւ նշել, որ այն լինելու է շարունակական:

Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նույնպես կարեւոր է համարել երկուստեք համագործակցությունն ու հույս հայտնել, որ առաջիկայում հայ գործընկերների աջակցությամբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի նաեւ Մինսկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«100 տարի տնից հեռու» ֆիմը կցուցադրվի սեպտեմբերի 1–ին ԱՄՆ–ում
2015 թ․ ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին, Փիլիկյանն իր ամուսնու՝ Ջարեդ Ուայթի հետ ձեռնամուխ է եղել դեպի Հայաստան և Թուրքիա հուզիչ ճանապարհորդության...
Դեսպան. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաճումը չի խոչընդոտում երկկողմ հարաբերություններին
Սեւրի պայմանագիրը կարող է վավերացվել ցանկացած պահի. պատմաբան
Սեւրի խաղաղության պայմանագիրն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը...
Թուրքագետ. Քեմալական մոտեցումը Սեւրի պայմանագրին կայանում էր Հայաստանի ոչնչացման մեջ
Գոյություն ունի 1920 թվականի նոյեմբերի 8-ով թվագրված մի թուրքական փաստաթուղթ, որում խոսվում է Հայաստանը ոչնչացնելու առաջադրանքի մասին...
Հայկական ավանդական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Սևրի դաշնագրի վերաբերյալ
Անցնող հարյուր տարիների ընթացքում Թուրքիան շարունակել և շարունակում է ուրանալ մարդկության դեմ իրագործած իր ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, խուսափուել և...
Սևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան
Այս պայմանագրի 88-93 հոդվածներով ոչ միայն ճանաչվում էր հայկական անկախ պետությունը, այլև կայսրության հայաբնակ մարզերի մի զգալի մասը...